Ինչո՞ւ է ԱՄՆ-ն ձգտում կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում
https://parstoday.ir/hy/news/world-i238728-Ինչո_ւ_է_ԱՄՆ_ն_ձգտում_կրճատել_իր_ռազմական_ներկայությունը_Եվրոպայում
Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի անդամներին տեղեկացրել է, որ մտադիր է կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում։ Որոշման նպատակն է Պենտագոնի ռազմավարական ուշադրության մի մասը տեղափոխել Արևմտյան կիսագունդ և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։
(last modified 2025-11-02T06:43:33+00:00 )
Նոյեմբեր 02, 2025 10:13 Asia/Tehran
  • Ինչո՞ւ է ԱՄՆ-ն ձգտում կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում

Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի անդամներին տեղեկացրել է, որ մտադիր է կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում։ Որոշման նպատակն է Պենտագոնի ռազմավարական ուշադրության մի մասը տեղափոխել Արևմտյան կիսագունդ և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջան։

Այս որոշումը կայացվել է ԱՄՆ ուժերի գլոբալ տեղակայման վերանայման շրջանակներում։ Վաշինգտոնն այժմ առաջնահերթություն է տալիս Հնդ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Չինաստանի հետ մրցակցությանը և համապատասխանաբար տեղափոխում է իր ռեսուրսները։
ԱՄՆ-ն Եվրոպայում իր ներկայությունը կրճատում է նաև ռազմաբազաների և ռազմական ուժի  պահպանման բարձր արժեքի պատճառով։ Նշվում է նաև, որ որոշումը կայացվել է ֆինանսական խնայողությունների շրջանակներում, քանի որ ներքին բյուջետային ճնշումներն աճել են։ 
Եվրոպայում ամերիկյան ռազմական ուժերի կրճատումը ՆԱՏՕ-ի անդամների վրա ճնշման ձև է՝ պաշտպանության ծախսերը մեծացնելու և Վաշինգտոնից անվտանգության կախվածությունը նվազեցնելու համար. մոտեցում, որը վերջին տարիներին բազմիցս առաջարկվել է ԱՄՆ կառավարությունների կողմից։
Այս գործողությամբ Վաշինգտոնը կարող է նաև ձգտել նվազեցնել Ռուսաստանի հետ լարվածությունը, քանի որ Մոսկվան Արևելյան Եվրոպայում ամերիկյան ուժերի տեղակայումը համարում է ուղղակի սպառնալիք։