Եվրամիությունը դերակատար է, թե՞ հանդիսատես
Վերջին տարիներին, հատկապես Դոնալդ Թրամփի՝ Միացյալ Նահանգներում իշխանության գալուց հետո, Եվրամիությունն առավել քան երբևէ հեռացել է միջազգային ասպարեզում ակտիվ դերակատարի իր դիրքից։
Եթե «Միացյալ Եվրոպա» երազանքը մի ժամանակ արձագանք էր գտնում Բրյուսելի և եվրոպական մայրաքաղաքների արտաքին քաղաքականության ասպարեզում, ապա այժմ այս երազանքը, կարծես, փոշու մեջ է պարուրված ներքին վեճերի, Միացյալ Նահանգներից ռազմական կախվածության և անկախ դիրքորոշումներ որդեգրելու թուլության ստվերի տակ։
Լուռ հեռացում` Իրանում տեղի ունեցող զարգացումներից
Այս մարգինալացման շրջադարձային կետը Եվրոպայի նահանջն է Իրանի միջուկային հարցում: «Snapback» մեխանիզմի իրագործումը և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնումը, ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ Վաշինգտոնի ճնշման ներքո, միայն ցույց տվեց, որ Եվրոպան գործնականում որոշումներ կայացնողի դերում չէ, այլ պարզապես տրանսատլանտյան կամքի կատարող է: Իրանը նաև բացահայտորեն հայտարարել է, որ այս գործողությամբ Եվրոպան փաստացիորեն հրաժարվում է ապագա միջուկային բանակցություններում ցանկացած դերակատարումից։
Նվաստացում՝ Շարմ էլ Շեյխում . Դառը իրականության նշան
Այս անկման հստակ խորհրդանիշը Թրամփի վարքագիծն էր եվրոպացի առաջնորդների հետ Շարմ էլ Շեյխի գագաթնաժողովում՝ Գազայի հարցով։ Վարքագիծը ոչ միայն դիվանագիտական չէր, այլև ցույց էր տալիս Ամերիկայի արհամարհական վերաբերմունքը եվրոպացիների նկատմամբ։ Ըստ Foreign Policy-ի՝ այս վարքագիծը պետք է դիտարկել որպես հաշվարկված ցուցադրություն՝ աշխարհում Եվրոպայի ազդեցության սահմանները գծելու համար։
Պարզապես դիտորդ՝ Ուկրաինական ճգնաժամում
Նույնիսկ այնպիսի ճգնաժամի դեպքում, ինչպիսին է Ուկրաինայի ճգնաժամը, որը սպառնում է եվրոպական մայրցամաքի անվտանգությանը, Բրյուսելը գործնականում սպասում է Վաշինգտոնի հրամաններին: Թե Ռուսաստանի հետ բախվելիս, և թե պատերազմի հետևանքները վերլուծելիս, նրանք նախ պետք է տեսնեն, թե ինչ է ասում Ամերիկան: Սա նշանակում է, որ Եվրոպան անկախ չէ անգամ իր ամենակարևոր անվտանգության ասպարեզում:
Եվրոպան այժմ կանգնած է պարզ հավասարման առաջ. կամ պետք է գտնի քաղաքական անկախությունը վերականգնելու և համաշխարհային զարգացումներին ազդելու միջոց, կամ պետք է ընդունի, որ արդյունավետ դերակատարից վերածվել է դիտորդի՝ նույնիսկ սեփական հողի վրա։
Եզրակացությունը պարզ է. Եվրոպան այսօր ավելի շատ հանդիսատես է, քան դերակատար, նստած է լուսանցքում և դիտում է ուրիշների դերակատարությունը։