Իրավանի. Թրամփի հայտարարությունները լուրջ սպառնալիք են միջազգային խաղաղության համար
https://parstoday.ir/hy/news/world-i238836-Իրավանի._Թրամփի_հայտարարությունները_լուրջ_սպառնալիք_են_միջազգային_խաղաղության_համար
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչը ԱՄՆ նախագահի միջուկային զենքի փորձարկումների վերաբերյալ հայտարարությունները որակել է մտահոգիչ։
(last modified 2026-04-27T14:24:56+00:00 )
Նոյեմբեր 05, 2025 08:02 Asia/Tehran
  • Ամիր Սաիդ Իրավանի, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ 
    Ամիր Սաիդ Իրավանի, ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ 

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան և մշտական ներկայացուցիչը ԱՄՆ նախագահի միջուկային զենքի փորձարկումների վերաբերյալ հայտարարությունները որակել է մտահոգիչ։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին երեքշաբթի օրը ԱԽ նախագահին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված նամակում, արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին և  միջուկային սպառնալիքներին, նշել է, որ այդ հայտարարությունները «ծայրահեղ մտահոգիչ» են։ 
Իրավանին գրել է. «Այս հայտարարությունները լուրջ սպառնալիք են միջազգային խաղաղության և անվտանգության համար և Միացյալ Նահանգների միջազգային իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորությունների ակնհայտ խախտում»։ 
Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Պատերազմի նախարարությանը հրամայել է  սկսել  միջուկային զենքի փորձարկումները մյուս միջուկային տերությունների հետ հավասար ձևով, հավելելով, որ գործընթացը կսկսվի անմիջապես։ 

Սենատում ԱՄՆ կառավարության վերաբացման 14-րդ փորձը ձախողվեց

ԱՄՆ Սենատը մերժել է Թրամփի վարչակազմի կարճաժամկետ ֆինանսավորման ծրագիրը, որը 14-րդ անգամ հաստատվեց Ներկայացուցիչների պալատի կողմից՝ երկարաձգելով կառավարության փակման ժամկետը։


Հակաիսրայելական զանգվածային բողոքի ցույցեր Սուդայի հունական նավահանգստում 

Սիոնիստական «Եդիոթ Ահրոնոթ» թերթը հաղորդել է, որ երեքշաբթի օրը, երբ մոտ 1500 իսրայելցի զբոսաշրջիկ տեղափոխող  Crown Iris  զբոսանավը պատրաստվում էր մտնել Սուդայի նավահանգիստ, նավամատույցի մոտ հավաքված մի խումբ ցուցարարներ, որոնք կրել են Պաղեստինի դրոշները, իրենց դժգոհությունն են հայտնել իսրայելցի զբոսաշրջիկների ներկայության կապացությամբ։ Հաղորդվում է, որ ցուցարարները վանկարկել են․ «Դադարեցրեք օկուպացիան և հանցագործությունները» և «Ազատություն Պաղեստինին»։

Ալ-Հուսի. Նահատակության մշակույթն ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ ժողովրդի ամուր ամրոցն է  

Եմենի «Անսարալլահ» շարժման առաջնորդ  Աբդուլ-Մալիք Ալ-Հուսին հայտարարել է, որ նահատակության մշակույթը ԱՄՆ-ի ու Իսրայելի գործողություններին դիմակայելու  և դիմադրելու էությունն է, և  նահատակները ժողովրդի ամուր ամրոցն են և նրա պաշտպանը նվաստացման և կործանման դեմ: 
Ալ-Հուսին, նշել է, որ նահատակությունը չի հակասում կյանքին, հավելելով․ «Նահատակությունը կյանքի իրական մշակույթն է, որը երաշխավորում է ազգի պատիվն ու արժանապատվությունը»:

Նյու Յորքի նոր՝ մուսուլման քաղաքապետը պատմական հաղթանակ է տարել

Զոհրան Մամդանին հաղթել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում։ Նա առաջին մուսուլմանն է (շիա) և Հարավային Ասիայի ներգաղթյալ սերնդի ներկայացուցիչը, ինչպես նաև քաղաքի ամենաերիտասարդ քաղաքապետը ավելի քան մեկ դարի ընթացքում, որը ստանձնել է ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքի և ֆինանսական սրտի ղեկը: 
Ժողովրդի աջակցության և ակտիվ ընտրարշավի շնորհիվ Զոհրան Մամդանին կարողացավ հաղթահարել իր մրցակիցներին՝ Նյու Յորքի նախկին դեմոկրատ նահանգապետ Էնդրյու Կուոմոյին և նրա միլիարդատեր կողմնակիցներին, ինչպես նաև հանրապետական մրցակից Քուրթիս Սլիվային: Հզոր մրցակիցների և նրանց միլիարդատեր կողմնակիցների, այդ թվում՝ Մայքլ Բլումբերգի և Բիլ Աքմանի նկատմամբ Մամդանիի հաղթանակը գրավել է ազգային և միջազգային լրատվամիջոցների ուշադրությունը: