Թրամփի նկատմամբ դժգոհության նոր ռեկորդ. 63%-ը դժգոհ է / Valla. Իսրայելը փլուզվել է ներսից
https://parstoday.ir/hy/news/world-i238842-Թրամփի_նկատմամբ_դժգոհության_նոր_ռեկորդ._63_ը_դժգոհ_է_valla._Իսրայելը_փլուզվել_է_ներսից
Ըստ CNN-ի նոր հարցման արդյունքների՝ ամերիկացիների 63%-ը դժգոհություն է հայտնել նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքից։ Այս ցուցանիշը ամենաբարձրն է նրա երկու ոչ նախագահական ժամկետների ընթացքում։
(last modified 2025-11-05T06:22:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2025 09:52 Asia/Tehran
  • Թրամփի նկատմամբ դժգոհության նոր ռեկորդ. 63%-ը դժգոհ է / Valla. Իսրայելը փլուզվել է ներսից

Ըստ CNN-ի նոր հարցման արդյունքների՝ ամերիկացիների 63%-ը դժգոհություն է հայտնել նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի աշխատանքից։ Այս ցուցանիշը ամենաբարձրն է նրա երկու ոչ նախագահական ժամկետների ընթացքում։

Pars Today-ի տվյալներով՝ հարցման արդյունքները նաև ցույց են տալիս, որ ամերիկացիների մեծամասնությունը երկրի տնտեսական վիճակը համարում է անցանկալի և խնդիրների սրման պատճառը համարում է  տնտեսության, արտաքին քաղաքականության և ներգաղթի ոլորտներում Թրամփի քաղաքականությունը։

Vala. Իսրայելը փլուզվում է ներսից Սիոնիստական 
Իսրայելական Vala լրատվական կայքը գրել է, որ դատախազությունից մինչև լրատվամիջոցներ և և Հաշեդրոտի (իսրայելական արհմիություն),  բոլորը ճգնաժամի մեջ են։ Կյաքը գրում է, որ Իսրայելը փլուզվում է ներսից, իսկ հարնրության շրջանում տիրում է դաժանությամբ, կեղտով և կույր ատելությամբ լի մթնոլորտ։ Հոդվածի հեղինակ Լիթ Ռոնը նշել է, որ սիոնիստները հոգնել են,   ուժասպառ են եղել, և այդ մասին գիտեն նաև Իսրայելի թշնամիները։ 

Սուդանի վարչապետ. Մեր երկիր միջազգային ուժեր ուղարկելը հակառակ ազդեցություն կունենա
Անդրադառնալով «Արագ աջակցության ուժերը» որպես ահաբեկչական կազմակերպություն ներկայացնելու անհրաժեշտությանը, Սուդանի վարչապետը ընդգծեց, որ այդ երկիր միջազգային ուժեր ուղարկելը կլարի իրավիճակը: Հյուսիսային Դարֆուրի Ֆաշեր քաղաքում կատարված հանցագործություններից հետո Սուդանի վարչապետ Կամել Իդրիսը հայտարարեց, որ միջազգային հանրությունը շատ բան չի անում լարվածությունը թուլացնելու համար։

Իսրայելլը խաղալիքների մեջ ռումբեր է դնում՝ Գազայում երեխաներին սպանելու համար 
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ  Իսրայելլը խաղալիքների մեջ ռումբեր է դնում՝ Գազայում երեխաներին սպանելու համար: Գազայում Պաղեստինի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն  Մունիր Ալ-Բարշը հայտարարել է, որ սիոնիստական օկուպանտ բանակը այդ խաղալիքներն օգտագործում է երեխաներին խաբելու համար և դրանք դրված են Գազայի տարբեր հատվածներում։ 

Գեներալ Փաքփուր. ԻՀՊԿ պատրաստվածության մակարդակը շատ ավելի բարձր է, քան 12-օրյա պատերազմի ժամանակ 
ԻՀՊԿ հրամանատարը Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Այսօր Կորպուսի պատրաստվածության մակարդակը շատ ավելի բարձր է, քան 12-օրյա պատերազմի ժամանակ, և այս ուժերն իրենց հեղինակության և պատրաստվածության գագաթնակետին են»։

Բելառուսը և Իրանը խորհրդակցություններ են անցկացնում հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ
Բելառուսի ՊՆ-ն հայտարարել է, որ Իրանի ռազմաօդային ուժերի  պատվիրակությունը գտնվում է Մինսկում, և կողմերը վերանայում են հակաօդային պաշտպանության ոլորտում համագործակցությունը։ Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ ԻԻՀ ՌՕՈՒ պատվիրակությունը Մինսկում կմնա մինչև նոյեմբերի 5-ը։