ՌԴ պաշտպանության նախարարն առաջարկել է սկսել միջուկային փորձարկումների նախապատրաստումը
Նոր Երկրում գտնվող զինափորձարանի վիճակը թույլ է տալիս սեղմ ժամկետներում միջուկային փորձարկումներ անցկացնել։ Այս մասին հայտնել է Անդրեյ Բելոուսովը Անվտանգության խորհրդի անդամների հետ ՌԴ նախագահի առերես խորհրդակցության ժամանակ:
Այս մասին հայտնել է Անդրեյ Բելոուսովը Անվտանգության խորհրդի անդամների հետ ՌԴ նախագահի առերես խորհրդակցության ժամանակ:
Այսօր Պուտինը Կրեմլում օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ՝ կապված ԱՄՆ միջուկային փորձարկումների մասին Թրամփի հայտարարության հետ:
«Նպատակահարմար է անհապաղ սկսել «Նոր Երկիր» զինափորձարանում լայնամասշտաբ միջուկային փորձարկումների անցկացման նախապատրաստական աշխատանքները»,-ասել է Բելոուսովը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ն հոկտեմբերին վարժանքների ժամանակ մշակել է Ռուսաստանին ուղղված կանխարգելիչ միջուկային հարվածը և զբաղվում է իր ռազմավարական հարձակողական սպառազինությունների արագացված արդիականացմամբ: Dark Eagle հրթիռները, որոնք ԱՄՆ-ն նախատեսում է տեղակայել Եվրոպայում, կարող են Կենտրոնական Ռուսաստան հասնել վեց-յոթ րոպեում:
ԱԴԾ ղեկավար Պատրուշևը Վլադիմիր Պուտինին խնդրել է հատուկ ծառայություններին ժամանակ տալ, որպեսզի պարզեն միջուկային փորձարկումներ անցկացնելու ԱՄՆ մտադրությունների հետ կապված իրավիճակը։
Պուտինը հանձնարարել է լրացուցիչ տեղեկություններ հավաքել միջուկային փորձարկումների շուրջ ԱՄՆ-ի ծրագրերի վերաբերյալ: Եվ արդեն դրանից հետո «համաձայնեցված առաջարկներ ներկայացնել միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստման աշխատանքների հնարավոր մեկնարկի մասին»։