Իտալիայում Քերիի մամլո ասուլիսն ավարտվել է քաշքշուկով
Փետրվար 03, 2016 11:14 Asia/Tehran
Հռոմում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնիի համատեղ ասուլիսն ավարտվել է քաշքշուկով։
Առաջին շարքում նստած լրագրողներից մեկը հասցրել է դահլիճից հեռացող նախարարների հետևից բղավել, որ հենց նրանք են ստեղծել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը։
Կնոջն անմիջապես շրջապատել են կարաբիներները՝ հայտնում է RIA Novosti-ն։
Քերին և Ջենտիլոնին երեքշաբթի Հռոմում հանդիպում են անցկացրել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի, այսպես կոչված, «փոքր խմբի» շրջանակում։ Հանդիպմանը մասնակցել են 23 երկրների և ԵՄ ներկայացուցիչներ։
Պիտակ