Իրանը և Պակիստանը՝ տարածաշրջանային դաշնակիցներ՝ հանուն համաշխարհային խաղաղության և իսլամական միասնության
https://parstoday.ir/hy/news/world-i238938-Իրանը_և_Պակիստանը_տարածաշրջանային_դաշնակիցներ_հանուն_համաշխարհային_խաղաղության_և_իսլամական_միասնության
Parstoday- Իսլամաբադում կայացած հանդիպման ժամանակ, Պակիստանի վարչապետը և Իրանի խորհրդարանի նախագահն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության ամրապնդման, ահաբեկչության դեմ պայքարի և իսլամական Ումմայի միասնության ու համաշխարհային խաղաղության համար համատեղ ջանքերի կարևորությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2025 13:29 Asia/Tehran
  •  Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը հանդիպումը  Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հետ։
    Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը հանդիպումը Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի և նրան ուղեկցող պատվիրակության անդամների հետ։

Parstoday- Իսլամաբադում կայացած հանդիպման ժամանակ, Պակիստանի վարչապետը և Իրանի խորհրդարանի նախագահն ընդգծել են տարածաշրջանային համագործակցության ամրապնդման, ահաբեկչության դեմ պայքարի և իսլամական Ումմայի միասնության ու համաշխարհային խաղաղության համար համատեղ ջանքերի կարևորությունը։

Հղում անելով IRNA-ին,  Pars Today-ը հաղորդում է, որ Պակիստանն վարչապետը ընդգծել է իր երկրի հանձնառությունը՝ ամրապնդելու Իրանի հետ համակողմանի համագործակցությունը և ասել, որ Թեհրանն ու Իսլամաբադը կարևոր դեր են խաղում համաշխարհային խաղաղության և իսլամական միասնության գործում։
Հանդիպմանը մասնակցել են նաև Պակիստանի ԱԺ նախագահ Սարդար Այազ Սադիղը, վարչապետի արտաքին գործերի գծով հատուկ օգնական Թարիղ Ֆաթեմին և Իսլամաբադում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը։
Ողջունելով Իրանի խորհրդարանի նախագահին և իր ջերմ ողջույններն ու հարգանքը փոխանցելով Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Խամենեիին և  նախագահ Մասուդ Փեզեշքյանին, Շահբազ Շարիֆն ասել է. «Պակիստանն ու Իրանը՝ որպես երկու եղբայրական և մուսուլմանական երկրներ, նվիրված են համաշխարհային խաղաղությանը և մուսուլմանական համայնքի միասնությանը։
Նա ընդգծել է Իրանի և Պակիստանի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների կարևորությունը՝ հավելելով. «Երկու երկրները կարևորում են աշխարհում առկա բոլոր չլուծված վեճերը լուծելու համար երկխոսության և դիվանագիտության խաղաղ մեթոդների կիրառումը»։
Շահբազ Շարիֆն ասել է. «Իրանը և Պակիստանը դատապարտում են պետական ահաբեկչությունը և միշտ աջակցել են միմյանց՝ իրենց  դեմ ուղղված միակողմանի ագրեսիայից հետո»։
Պակիստանի վարչապետը հավելել է, որ, ցավոք, երկու երկրներն էլ ահաբեկչության զոհ են դարձել, հետևաբար, վճռական են համաշխարհային խաղաղության, բարգավաճման և տարածաշրջանում դրական համագործակցության հարցում։
Նա ընդգծել է. «Իրանը և Պակիստանը վճռական են տրամադրված համագործակցելու և միավորվելու՝ հանուն իսլամական համայնքի միասնության»։
 Շահբազ Շարիֆը նշել է, որ Պակիստանը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Իրանի հետ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ տնտեսական զարգացման և առևտրի ոլորտներում։ 
Պակիստանի վարչապետի գրասենյակը հայտարարել է. «Իրանի իսլամական խորհրդարանի  նախագահ, դոկտոր Մոհամմադ Բաղիր Ղալիբաֆը երախտագիտություն է հայտնել Պակիստանի վարչապետին, կառավարությանը և ժողովրդին՝ Իսրայելի ագրեսիայի դեմ Իրանին ժամանակին ցուցաբերած արժեքավոր աջակցության համար։ Ղալիբաֆը նշել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից պարտադրված 12-օրյա պատերազմում Պակիստանի աջակցությունը գնահատվում է Իրանի ժողովրդի կողմից։ Նա հավելել է, որ Իրանը և Պակիստանը հավատում են իսլամական համայնքի միասնությանը և համաշխարհային խաղաղության ուղերձին։ Հանդիպումից հետո Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն այցելել էԿարաչի՝ Պակիստանի տնտեսական կենտրոն»։