Թրամփը Գերագույն դատարանի թիրախում. Սակագների ոլորտում նախագահի լիազորությունները կսահմանափակվե՞ն
Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սակագները համարում է արտաքին քաղաքականության կենտրոնական մասը և մրցակիցներին ճնշելու գործիք, երկրի Գերագույն դատարանը քննարկում է նրա սակագնային լիազորությունների սահմանափակման հարցը։
1977 թվականի «Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին» օրենքի վերաբերյալ Գերագույն դատարանի լսումները լարված մթնոլորտ են ստեղծել Թրամփի վարչակազմի համար: Մի շարք բարձրաստիճան դատավորներ կասկածամտություն են հայտնել առևտրային գործընկերների վրա մաքսատուրքեր սահմանելու համար առանց Կոնգրեսի թույլտվության Թրամփի կողմից օրենքը մեկնաբանելու և դրա կիրառման վերաբերյալ:
«Ի՞նչը կարող է խանգարել Կոնգրեսին արտաքին առևտրի իր ամբողջ պատասխանատվությունը փոխանցել նախագահին», - ասել է դատավոր Նիլ Գորսաչը՝ լուրջ մտահոգություն արտահայտելով նախագահի ձեռքում իշխանության կենտրոնացման վերաբերյալ։
Վերլուծաբանների կարծիքով, եթե ընդունվի լիազորությունները սահմանափակող որոշում, Թրամփը կկորցնի իր տնտեսական և քաղաքական իշխանության մեծ մասը, հակառակ դեպքում նախագահը կարող է շարունակել օգտագործել մաքսատուրքերը որպես ճնշման և արտաքին քաղաքականության մեջ շահույթի գործիք։