Թրամփի վարչակազմի ժառանգությունը. Ուժերի մրցակցության վերադարձը և ամերիկակենտրոն կարգի քայքայումը
Դոնալդ Թրամփի միակողմանի քաղաքականությունը ոչ միայն թուլացրել է միջազգային ինստիտուտներն այլև հարթել է բազմաբևեռության և համաշխարհային համակարգում ուժերի տեղաշարժերի նոր դարաշրջանի ճանապարհը. կարգ, որտեղ ԱՄՆ-ի ազդեցությունն ավելի քան երբևէ վտանգված է։
Դոնալդ Թրամփի նախագահությունը համարվում է շրջադարձային կետ սառը պատերազմից հետո ձևավորված միջազգային կարգի աստիճանական փլուզման գործում: Վերլուծաբանները կարծում են, որ բազմակողմ համաձայնագրերից ԱՄՆ-ի դուրս գալը, դաշնակիցների նկատմամբ բարձր մաքսատուրքերի սահմանումը և ՄԱԿ-ի և ՆԱՏՕ-ի նման հաստատությունների անտեսումը, լրջորեն խաթարել են ամերիկակենտրոն կարգը։
Հղում անելով ISNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Թրամփի «Առաջինն Ամերիկան» կարգախոսն արտացոլում էր նրա առևտրային և ազգայնական մտածելակերպը, որը կարճաժամկետ շահերը գերադասում էր միջազգային պարտավորություններից և խորացնում Վաշինգտոնի և նրա արևմտյան դաշնակիցների միջև եղած անջրպետը։
Նման իրավիճակում, զարգացող տերությունները, ինչպիսիք են Չինաստանը և Հնդկաստանը, ավելի կարևոր դեր են խաղում տնտեսական և անվտանգության հավասարումներում, և աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռ կառուցվածք։ ԱՄՆ-ի կախվածությունն ավանդական դաշինքներից նվազել է, և այնպիսի երկրներ, ինչպիսիք են Գերմանիան և Ճապոնիան, ձգտում են Վաշինգտոնից ավելի անկախ քաղաքականության։ Միևնույն ժամանակ, Գազայում և տարածաշրջանում Սիոնիստական ռեժիմի պատերազմները ցույց են տվել, որ ռեժիմը դարձել է ԱՄՆ-ի համար բեռ՝ ռազմավարական ակտիվի փոխարեն։
Արևմտյան Ասիայում վերջին զարգացումները և տնտեսական և զարգացմանն ուղղված համագործակցության նկատմամբ որոշ արաբական կառավարությունների մոտեցման փոփոխությունը վկայում են Վաշինգտոնի գերիշխանության անկման և աշխարհում ուժերի հարաբերակցության վերաիմաստավորման մասին։ Թվում է, թե Թրամփի իրական ժառանգությունը «ամերիկյան մեծության» վերականգնումը չէ, այլ այնպիսի կարգի անցման արագացումը, որտեղ Ամերիկան ընդամենը մի քանի խոշոր համաշխարհային տերություններից մեկն է, այլ ոչ թե նրա անվիճելի տիրակալը։