Պեկինը և Կարակասը ռազմավարական քայլեր են ձեռնարկում ԱՄՆ պատժամիջոցները չեզոքացնելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i239094-Պեկինը_և_Կարակասը_ռազմավարական_քայլեր_են_ձեռնարկում_ԱՄՆ_պատժամիջոցները_չեզոքացնելու_համար
Pars Today – Չինաստանը և Վենեսուելան կարևոր քայլ են ձեռնարկել ԱՄՆ պատժամիջոցները և տնտեսական ճնշումը չեզոքացնելու համար՝ գործարկելով ուղիղ նավագնացության երթուղի Չինաստանի հյուսիսում գտնվող Տյանցզին նավահանգստի և Վենեսուելայի հիմնական նավահանգիստների միջև։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2025 13:48 Asia/Tehran
  • Պեկինը և Կարակասը ռազմավարական քայլեր են ձեռնարկում ԱՄՆ պատժամիջոցները չեզոքացնելու համար

Pars Today – Չինաստանը և Վենեսուելան կարևոր քայլ են ձեռնարկել ԱՄՆ պատժամիջոցները և տնտեսական ճնշումը չեզոքացնելու համար՝ գործարկելով ուղիղ նավագնացության երթուղի Չինաստանի հյուսիսում գտնվող Տյանցզին նավահանգստի և Վենեսուելայի հիմնական նավահանգիստների միջև։

Այս ռազմավարական ծովային երթուղին նախատեսված է տնտեսական համագործակցությունը ամրապնդելու, տեղափոխման ժամանակը կրճատելու և երկու երկրների առևտրային անկախությունը մեծացնելու համար։ Պեկինը և Կարակասը համատեղ հայտարարությամբ նշել են, որ այս քայլը խորհրդանշում է իրենց ռազմավարական դաշինքը՝ ընդդեմ Վաշինգտոնի միջամտողական քաղաքականության և միակողմանի պատժամիջոցների։

Երկու երկրները կրկին ընդգծել են փոխադարձ հարգանքի, ազգային ինքնիշխանության և ընդհանուր շահերի պահպանման վրա հիմնված համագործակցությունը, հաղորդում է Վենեսուելայի VTV հեռուստատեսությունը։ Որոշումը կայացվել է այն պայմաններում,  երբ ԱՄՆ-ն շարունակում է տնտեսական ճնշում գործադրել Վենեսուելայի վրա և փորձել մեկուսացնել այն համաշխարհային ֆինանսական համակարգում ։