Արտասահմանյան խաղացողների դերը Սուդանի ճգնաժամում
https://parstoday.ir/hy/news/world-i239136-Արտասահմանյան_խաղացողների_դերը_Սուդանի_ճգնաժամում
Արտասահմանյան խաղացողների լայնածավալ ներգրավվածության արդյունքում Սուդանի ճգնաժամը նոր չափեր է ստացել, և այժմ ավելի քան երբևէ առկա է երկրի փլուզման վտանգը։
(last modified 2025-11-12T12:57:24+00:00 )
Նոյեմբեր 12, 2025 16:27 Asia/Tehran
  • Արտասահմանյան խաղացողների դերը Սուդանի ճգնաժամում

Արտասահմանյան խաղացողների լայնածավալ ներգրավվածության արդյունքում Սուդանի ճգնաժամը նոր չափեր է ստացել, և այժմ ավելի քան երբևէ առկա է երկրի փլուզման վտանգը։

Արագ արձագանքման ուժերի կողմից Ֆաշեր քաղաքի օկուպացիան ոչ միայն հանգեցրել է հարյուրավոր մարդկանց մահվան, այլև ուղեկցվել է մահապատիժների և ցեղասպանության մասին հաղորդագրություններով։ Դարֆուրի շրջանի նահանգապետ Մանի Արկո Մանավիի խոսքով՝ արագ արձագանքման ուժերի ավելի քան 85 տոկոսը կազմված է արտասահմանցիներից, ինչը վկայում է այս խմբի ոչ ազգային լինելու և պատերազմը շարունակվելու գործում արտաքին երկրների անմիջական դերի մասին։
Բախումները Սուդանում տարածաշրջանային և համաշխարհային ուժային մրցակցության սկիզբ են դրելր: ԱՄԷ-ն ձգտում է ամրապնդել իր տնտեսական ազդեցությունը, մասնավորապես ոսկու արդյունահանման ոլորտում՝ արագ արձագանքման ուժերին ֆինանսական և զենքի աջակցություն ցուցաբերելով: Ի տարբերություն դրա, Սաուդյան Արաբիան, աջակցելով Սուդանի բանակին, փորձում է կանխել անկայունության տարածումը դեպի իր սահմաններ: ԱՄՆ-ն և Եվրամիությունը նույնպես ներգրավվել են ճգնաժամին՝ պնդելով, որ աջակցում են ժողովրդավարական անցմանը և մտահոգված են տարածաշրջանում ահաբեկչության տարածմամբ։
Վերլուծաբանների կարծիքով, այս միջամտություններօ հետևանքով Սուդանի ազգային միասնությունը կարող է փլուզվել և երկիրը կարող է քայքայվել։ Կայունությանը վերադարձը հնարավոր է միայն արտաքին միջամտությունը դադարեցնելու, ազգային երկխոսության և ներքին կառավարման ամրապնդման միջոցով: