Վենեսուելայի բանակը պատրաստ է արձագանքել ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը
Կարակասի և Վաշինգտոնի միջև լարվածության սրումից հետո Վենեսուելայի կառավարությունը հայտարարել է իր բանակի լիակատար պատրաստության մասին՝ դիմակայելու ԱՄՆ-ի հնարավոր ներխուժմանը: Հենվելով հին ռուսական տեխնիկայի վրա և իրականացնելով պարտիզանական դիմադրության ծրագրեր՝ Վենեսուելան մշակել է պաշտպանական ծրագիր՝ դիմակայելու ԱՄՆ-ի կողմից ցամաքային կամ օդային հարձակմանը:
Վենեսուելայում ցամաքային գործողությունների հնարավորության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները մեծացրել են մտահոգությունները, չնայած նա հետագայում Թրամփը դրանք հերքել է:
Արձագանքեկլով Թրամփի հայտարարությանը՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Վաշինգտոնին մեղադրեց օրինական կառավարությունը տապալելու փորձի մեջ և հայտարարեց, որ իր երկրի բանակն ու ժողովուրդը կդիմադրեն ցանկացած արտաքին ագրեսիայի:
Մադուրոն ձգտում է ամրապնդել զինված ուժերի հավատարմությունն իր կառավարությանը՝ պետական պաշտոններում և ընկերությունների ղեկավար պաշտոններում նշանակելով բանակի սպաների: Այնուամենայնիվ, ծանր տնտեսական ճգնաժամը դժվարացրել է զինվորականների կենսապայմանները. նրանց ամսական աշխատավարձը կազմում է մոտ 100 դոլար, մինչդեռ կենսապահովման նվազագույն արժեքը գերազանցում է 500 դոլարը: