Չինացի վերլուծաբան. Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքը առճակատման աճն է
https://parstoday.ir/hy/news/world-i239178-Չինացի_վերլուծաբան._Իրանի_դեմ_ԱՄՆ_ի_պատժամիջոցների_հետևանքը_առճակատման_աճն_է
ParsToday- Անդրադառնալով  Թեհրանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողություններին, չինացի վերլուծաբանն ասում է, որ Իրանի միջուկային գործի ներկայիս իրավիճակը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու ուղղակի հետևանքն է, և որ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները միայն բարդացնում են իրավիճակը։ 
(last modified 2025-11-13T12:50:05+00:00 )
Նոյեմբեր 13, 2025 16:20 Asia/Tehran
  • Չինացի վերլուծաբան. Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքը առճակատման աճն է
    Չինացի վերլուծաբան. Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքը առճակատման աճն է

ParsToday- Անդրադառնալով  Թեհրանի դեմ ուղղված Վաշինգտոնի գործողություններին, չինացի վերլուծաբանն ասում է, որ Իրանի միջուկային գործի ներկայիս իրավիճակը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու ուղղակի հետևանքն է, և որ Վաշինգտոնի նոր պատժամիջոցները միայն բարդացնում են իրավիճակը։ 

Չինաստանի միջազգային ուսումնասիրությունների համալսարանի պրոֆեսոր Լի Հայդոնգը հինգշաբթի օրը Global Times-ի հետ հարցազրույցում անդրադառնալով Իրանի հետ համագործակցած չինական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած  պատժամիջոցներին, ասել է. «Այս պատժամիջոցները Վաշինգտոնի «միակողմանի և միջսահմանային իրավասության» ևս մեկ օրինակ են, որը վնասում է թիրախային կազմակերպությունների և անհատների առևտրային շահերին»։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում  Իրանում, ԱՄԷ-ում, Թուրքիայում, Չինաստանում, Հոնկոնգում, Հնդկաստանում, Գերմանիայում և Ուկրաինայում գտնվող 32 անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք ղեկավարում են Իրանին աջակցող բազմաթիվ ցանցեր։
Լին ասել է, որ ԱՄՆ-ի քայլերի արդյունքում թիրախավորվել է բազմաթիվ ընկերությունների բնականոն գործունեությունը, հավելելով, որ միակողմանի պատժամիջոցների արդյունքը առճակատման աճն է։
Չինացի փորձագետը  նշել է. «Այս պատժամիջոցները ոչ միայն չեն լուծում այն մտահոգությունները, որոնք ԱՄՆ-ն պնդում է, որ ունի, այլև իրականում բազմապատկում են այն խնդիրները, որոնցից Վաշինգտոնը հույս ունի խուսափել»։
Չինաստանի սոցիալական գիտությունների ակադեմիայի հետազոտող Լու Սյանը նույնպես կարծում է, որ Վաշինգտոնի պատժամիջոցները սահմանվել են չճշտված տեղեկատվության հիման վրա, և որևէ կոնկրետ բացատրություն չի տրվել թիրախային կազմակերպությունների, դրանց ենթադրյալ գործունեության կամ խախտումների տեսակի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ Իրանի միջուկային խնդրի բարդությունների արմատը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալն է։
Լու Սյանն ասել է. «Եթե Վաշինգտոնն իսկապես մտահոգված է տարածաշրջանային անվտանգությամբ, ապա պետք է նախաձեռնություն ցուցաբերի և վերադառնա ՀԳՀԾ և լուծի տարաձայնությունները երկխոսության միջոցով։ Սակայն, այն իրավիճակում, երբ ԱՄՆ-ն դեռևս չի վերադարձել համաձայնագրին, կազմակերպությունների և անհատների նկատմամբ, որոնց թվում կան չինական ընկերություններ և Չինաստանի քաղաքացիներ, պատժամիջոցների կիրառումը միայն կսրի լարվածությունը և չի օգնի լուծել ստեղծված իրավիճակը»։