Առճակատում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև․ Եվրոպան անվտանգային ճգնաժամի եզրին է
https://parstoday.ir/hy/news/world-i239270-Առճակատում_Ռուսաստանի_և_ՆԱՏՕ_ի_միջև_Եվրոպան_անվտանգային_ճգնաժամի_եզրին_է
Pars Today-Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև անվտանգային լարվածությունը կրկին հասել է աննախադեպ մակարդակի՝ Եվրոպայի հասարակական մթնոլորտը հասցնելով Սառը պատերազմի նման փուլի: Մոսկվայի կտրուկ նախազգուշացումները և ՆԱՏՕ-ի որոշ պաշտոնյաների կողմից սպառնալի հայտարարությունները ցույց են տալիս, որ Կանաչ մայրցամաքը մտնում է վերջին տարիների իր անվտանգային ամենալարված շրջան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2025 13:40 Asia/Tehran
  • Առճակատում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև․ Եվրոպան անվտանգային ճգնաժամի եզրին է

Pars Today-Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև անվտանգային լարվածությունը կրկին հասել է աննախադեպ մակարդակի՝ Եվրոպայի հասարակական մթնոլորտը հասցնելով Սառը պատերազմի նման փուլի: Մոսկվայի կտրուկ նախազգուշացումները և ՆԱՏՕ-ի որոշ պաշտոնյաների կողմից սպառնալի հայտարարությունները ցույց են տալիս, որ Կանաչ մայրցամաքը մտնում է վերջին տարիների իր անվտանգային ամենալարված շրջան։

Ռուսաստանի հետ ռազմական առճակատմանը պատրաստ լինելու մասին ՆԱՏՕ-ի մի շարք պաշտոնյաների վերջին հայտարարություններին ի պատասխան՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան այդ հայտարարությունները որակել է որպես «հասարակական կարծիքը հոգեբանորեն պատրաստելու համակարգված ջանք» և զգուշացրել, որ Ռուսաստանի դեմ պատերազմի գաղափարը «լիովին հիմարություն է»: Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի կողմից ցանկացած սխալ հաշվարկ կհանդիպի Մոսկվայի «վճռական և լիարժեք պատասխանին»։

Մյուս կողմից, ՆԱՏՕ-ի պաշտոնյաները նույնպես նախազգուշացնող տրամադրության մեջ են: Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հեյլին, անդրադառնալով «Լեհաստանի վրայով անհայտ անօդաչու թռչող սարքերի թռիչքին» և «Էստոնիայի օդային տարածքում ռուսական կործանիչների գործունեությանը», ասել է, որ Եվրոպայի դեմ սպառնալիքներն աճում են, և որ ՆԱՏՕ-ի անդամները պետք է ամրապնդեն իրենց պաշտպանական համագործակցությունը։ Այս գործընթացը հանգեցրեց Բեռլինում ՆԱՏՕ-ի չորս անդամ պետությունների պաշտպանության նախարարների շտապ հանդիպմանը։

Այնուամենայնիվ, հիմնական մտահոգությունը, որը Եվրոպայի անվտանգության ապագան ավելի անորոշ է դարձրել, Դոնալդ Թրամփի հնարավոր վերադարձն է Սպիտակ տուն, ինչը խարխլված է ցույց տալիս  Միացյալ Նահանգների պարտավորությունները ՆԱՏՕ-ի նկատմամբ։ Անվտանգության հարցում Եվրոպայի կախվածությունը Միացյալ Նահանգներից , այն դեպքում ,երբ Վաշինգտոնը կարող է անկանխատեսելի քաղաքականություն ընդունել, խորը կասկածներ է առաջացրել ճգնաժամերը հաղթահարելու գործում ՆԱՏՕ-ի իրական կարողության վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի սպառնալիքների, ՆԱՏՕ-ի ներքին  տարաձայնությունների և ԱՄՆ-ի  քաղաքական անկայունության ստվերի համադրությունը Եվրոպան կանգնեցրել է անվտանգային ճգնաժամի եզրին, որի շարունակականությունը կախված է ՆԱՏՕ-ի բլոկի կարողությունից՝ հուսալի զսպում ապահովելու և սրացումը կանխելու համար։