Քեմերոնն այսօր չի մասնակցի ԵՄ գագաթնաժողովին
https://parstoday.ir/hy/news/world-i23935-Քեմերոնն_այսօր_չի_մասնակցի_ԵՄ_գագաթնաժողովին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հունիսի 29-ին չի մասնակցի Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովին, որտեղ տեղի կունենա ԵՄ 27 պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումն առանց Մեծ Բրիտանիայի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2016 08:18 Asia/Tehran
  • Քեմերոնն այսօր չի մասնակցի ԵՄ գագաթնաժողովին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հունիսի 29-ին չի մասնակցի Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովին, որտեղ տեղի կունենա ԵՄ 27 պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումն առանց Մեծ Բրիտանիայի:

Այս մասին հայտարարել Է ԵՄ-ում նախագահող Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ ամփոփելով ԵՄ գագաթնաժողովի աշխատանքի առաջին օրվա արդյունքները:

«Հունիսի 29-ին տեղի կունենա 27 անդամ երկրների առաջին հանդիպումն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության: Վարչապետ Քեմերոնը դրան չի մասնակցի»,- ասել է նա՝ փոխանցում է TASS գործակալությունը։