Քեմերոնն այսօր չի մասնակցի ԵՄ գագաթնաժողովին
Հունիս 29, 2016 08:18 Asia/Tehran
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հունիսի 29-ին չի մասնակցի Բրյուսելում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովին, որտեղ տեղի կունենա ԵՄ 27 պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումն առանց Մեծ Բրիտանիայի:
Այս մասին հայտարարել Է ԵՄ-ում նախագահող Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն՝ ամփոփելով ԵՄ գագաթնաժողովի աշխատանքի առաջին օրվա արդյունքները:
«Հունիսի 29-ին տեղի կունենա 27 անդամ երկրների առաջին հանդիպումն առանց Մեծ Բրիտանիայի մասնակցության: Վարչապետ Քեմերոնը դրան չի մասնակցի»,- ասել է նա՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Պիտակ