Մարին Լե Պենը ԵՄ-ն համեմատել է ԽՍՀՄ-ի հետ
Հունիս 29, 2016 09:12 Asia/Tehran
Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության նախագահ Մարին Լե Պենը ԵՄ-ն համարում է «բանտ՝ ժողովուրդների համար», իսկ նրա ճակատագիրը համեմատում է ԽՍՀՄ-ի հետ։ Այս մասին նա գրել է The New York Times-ի համար իր հոդվածում։
«ԵՄ ճակատագիրը գնալով ավելի ու ավելի է հիշեցնոմ Խորհրդային Միության ճակատագիրը, որը կործանվեց սեփական հակասություններից»,- կարծում է Լե Պենը։
Քաղաքական գործչի կարծիքով՝ ԵՄ-ն սպառել է իրեն։ Նա վստահ է, որ ԵՄ-ին փոփոխություններ են սպասվում։
«Ժողովրդական գարունն անխուսափելի է»,- գրել է նա։ Մեկնաբանելով Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքները՝ Մարին Լե Պենը նկատել է, որ այդ երկրի բնակիչները «դրսևորել են «քաջություն», իսկ Brexit-ը դարձել է «ժողովրդի առաջին իրական հաղթանակը»:
Պիտակ