Ուկրաինական պատերազմի ավարտը դատարկ խոստումներո՞վ
Մինչ Ուկրաինայում մարտական գործողությունները սրվում են, պատերազմը դադարեցնելու քաղաքական ջանքերը մտել են նոր փուլ։ Հաղորդումները ցույց են տալիս, որ Թրամփի 28 կետանոց ծրագիրը ոչ միայն լոկ առաջարկ է, այլև եվրոպական անվտանգության կարգը վերադասավորելու փորձ։
Ծրագիրը հիմնված է Ուկրաինայի տարածքի մի մասի Ռուսաստանին հանձնման, ուկրաինական բանակի սահմանափակման և Միացյալ Նահանգների կողմից անվտանգության երաշխիքների տրամադրման վրա. մի հարց, որին Կիևը կտրականապես դեմ է արտահայտվել։
Արձագանքներ և մտահոգություններ Եվրոպայում
Եվրոպան կասկածանքով է մոտենում Վաշինգտոնի և Մոսկվայի միջև կուլիսային բանակցություններին, բայց միևնույն ժամանակ չունի կարողություն լրջորեն դրան դեմ արտահայտվելու համար։ Եվրամիությունը ներգրավված է ներքին ճգնաժամի, ծայրահեղ աջակողմյանների աճի և միության ընդլայնման շուրջ վեճերի խնդիրների մեջ և գործնականում Ուկրաինային պահել է սպասողական վիճակում այնպիսի խոստումներով, որոնք հնարավոր չէ իրագործել։
Ռուսաստանի հաշվարկները և ուկրաինական փակուղին
Մյուս կողմից, Ռուսաստանը այս ծրագիրը համարում է իր ռազմական ճնշման հաջողության նշան։ Սակայն Ուկրաինան կորցնում է իր մանևրի հնարավորությունը Եվրոպայի անիրագործելի խոստումների և համաձայնագիրն ընդունելու ամերիկյան ճնշման միջև։ Արդյունքում, այն պատերազմը, որը պետք է ավարտվեր Կիևի օգտին՝ Արևմուտքի աջակցությամբ, շարժվում է այն ուղղությամբ, որն առավելագույնս ձեռնտու է Մոսկվային։