Երևանում տեղի ունեցավ «Պարսից գրականություն․ Սաադի Շիրազի» գրքի շնորհանդեսը
https://parstoday.ir/hy/news/armenia-i239556-Երևանում_տեղի_ունեցավ_Պարսից_գրականություն_Սաադի_Շիրազի_գրքի_շնորհանդեսը
«Պարսից գրականություն․ Սաադի Շիրազի» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի ունեցավ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։
(last modified 2025-11-22T13:41:15+00:00 )
Նոյեմբեր 22, 2025 16:34 Asia/Tehran
  • Երևանում տեղի ունեցավ «Պարսից գրականություն․ Սաադի Շիրազի» գրքի շնորհանդեսը

«Պարսից գրականություն․ Սաադի Շիրազի» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի ունեցավ Հայաստանի մայրաքաղաք Երևանում։

Այս աշխատությունը, որը թարգմանել է հանգուցյալ  Հովսեփ Միրզայանը  և հավաքել ու  աշխատասիրել է՝ Նիկ Միրզայանը, հրատարակվել է պարսից գրական ժառանգությունը Հայաստանի մշակութային հանրությանը ներկայացնելու նպատակով:

Միջոցառումը  տեղի է ունեցել  Երևանում Իրանի դեսպանատան մշակութային խորհրդականի, գրողների և մշակութային ակտիվիստների ներկայությամբ։ Օրվա բանախոսները իրենց ելույթներում ընդգծել են Սաադիի դիրքը, «Գոլեստան» գրքի բարոյական և մշակութային արժեքները, ինչպես նաև դրա թարգմանության դերը երկու ազգերի միջև մշակութային կապերի ամրապնդման գործում։