Արաղչի. Իմ այցը Բաքու տեղի ունեցավ շատ հարմար ժամանակ
Դեկտեմբեր 08, 2025 14:48 Asia/Tehran
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ադրբեջանցի գործընկերոջ Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է.
- Ամենակարևոր պայմանավորվածությունը երկու երկրների միջև երկխոսությունների, խորհրդակցությունների և դիվանագիտական փոխանակումների ընդլայնումն էր։
- Մենք անհամբեր սպասում ենք Թեհրանում հյուրընկալել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և արտաքին գործերի նախարար Ջեյհոն Բայրամովին։
- Մենք վճռական ենք ընդլայնել մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով։
- Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները դրական առաջխաղացում ունեն։ Մենք աջակցում ենք երկու երկրների միջև խաղաղության գործընթացին և անկախությանը։ Ես մեծ նշանակություն եմ տալիս 3+3 մեխանիզմին։
- Ադրբեջանի առաջարկը՝ «3+3» ձևաչափի հաջորդ նիստը Բաքվում, ապա՝ մյուսը Երևանում անցկացնելու վերաբերյալ, լավ առաջարկ է, և մենք աջակցում ենք այս առաջարկին և կարծում ենք, որ դա լավ նախաձեռնություն է, որը կարող է ամրապնդել և ավելի արդյունավետ դարձնել 3+3 մեխանիզմը։