Արաղչի. Իմ այցը Բաքու տեղի ունեցավ շատ հարմար ժամանակ
https://parstoday.ir/hy/news/world-i240142-Արաղչի._Իմ_այցը_Բաքու_տեղի_ունեցավ_շատ_հարմար_ժամանակ
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ադրբեջանցի գործընկերոջ Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է.
(last modified 2025-12-08T11:18:11+00:00 )
Դեկտեմբեր 08, 2025 14:48 Asia/Tehran
  •  Արաղչի. Իմ այցը Բաքու տեղի ունեցավ շատ հարմար ժամանակ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ադրբեջանցի գործընկերոջ Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է.

  • Ամենակարևոր պայմանավորվածությունը երկու երկրների միջև երկխոսությունների, խորհրդակցությունների և դիվանագիտական փոխանակումների ընդլայնումն էր։
  •  Մենք անհամբեր սպասում ենք Թեհրանում հյուրընկալել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և արտաքին գործերի նախարար Ջեյհոն Բայրամովին։
  •  Մենք վճռական ենք ընդլայնել մեր հարաբերությունները Ադրբեջանի հետ բոլոր ուղղություններով։
  •  Ուրախ ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները դրական առաջխաղացում ունեն։ Մենք աջակցում ենք երկու երկրների միջև խաղաղության գործընթացին և անկախությանը։ Ես մեծ նշանակություն եմ տալիս 3+3 մեխանիզմին։
  •  Ադրբեջանի առաջարկը՝ «3+3» ձևաչափի հաջորդ նիստը Բաքվում, ապա՝ մյուսը Երևանում անցկացնելու վերաբերյալ, լավ առաջարկ է, և մենք աջակցում ենք այս առաջարկին և կարծում ենք, որ դա լավ նախաձեռնություն է, որը կարող է ամրապնդել և ավելի արդյունավետ դարձնել 3+3 մեխանիզմը։