Ռուս խորհրդարանական պաշտոնյա. Գեներալ Սոլեյմանին ռազմավարական դեմք էր
https://parstoday.ir/hy/news/world-i240176-Ռուս_խորհրդարանական_պաշտոնյա._Գեներալ_Սոլեյմանին_ռազմավարական_դեմք_էր
Pars Today - Ռուսաստանի Դաշնության Խորհրդում Իրան-Ռուսաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը հայտարարել է. -Գեներալ Ղասեմ Սոլեյմանին ոչ միայն քաղաքական գործիչ էր, այլև վճռական և ռազմավարական հատկանիշներով անձնավորություն։
(last modified 2025-12-09T07:41:48+00:00 )
Դեկտեմբեր 09, 2025 11:11 Asia/Tehran
  • Ռուսաստանի Դաշնության Խորհրդում Իրան-Ռուսաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Վասիլենկո
    Ռուսաստանի Դաշնության Խորհրդում Իրան-Ռուսաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Վասիլենկո

Pars Today - Ռուսաստանի Դաշնության Խորհրդում Իրան-Ռուսաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարը հայտարարել է. -Գեներալ Ղասեմ Սոլեյմանին ոչ միայն քաղաքական գործիչ էր, այլև վճռական և ռազմավարական հատկանիշներով անձնավորություն։

Երկուշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության Խորհրդում Իրան-Ռուսաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Դմիտրի Վասիլենկոն Մոսկվայում, Իրանի Իսլամական Խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզիի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ գեներալ Սոլեյմանին ռազմավարական դեմք է, ասել է. «Թեհրան կատարած այցի ժամանակ ես տեսա գեներալ Սոլեյմանիի լուսանկարները և հասկացա, որ Իրանի ժողովուրդը շատ է սիրում նրան»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ նշելով, որ Ռուսաստանի կառավարությունը և ժողովուրդը վրդովված են Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի դեմ ռազմական ագրեսիայի պատճառով և դատապարտել են այն, Վասիլենկոն բարձր է գնահատել Իրանի ժողովրդի դիմադրությունը թշնամու ագրեսիայի դեմ։

Նա նշել է. -Ռուսաստանը ուրախ է տեսնել Իրանի ժողովրդի և պաշտոնյաների ուժեղ ոգին։