Լուրեր միջանցքների մասին | Իրանի պատրաստակամությունը հարավային նավահանգիստների տարածքը Բելառուսին հանձնելու համար
Բելառուսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հայտարարեց երկրի լիակատար պատրաստակամությունը՝ Բելառուսի հետ լոգիստիկ և տրանսպորտային համագործակցությունը զարգացնելու համար:
Անդրադառնալով Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքում Իրանի և Ռուսաստանի համատեղ մասնակցությանը՝ Ֆարզանե Սադեղն առաջարկեց Իրանի հարավային նավահանգիստներում, ինչպես նաև Թեհրանի շրջակայքում գտնվող Ափրին չոր նավահանգստում որոշակի տարածք հատկացնել Բելառուսին:
Տիկին Սադեղը ընդգծեց, որ Իրանի հողում որևէ խոչընդոտ չկա բելառուսական տրանսպորտային փոխադրամիջոցների երթևեկության համար և այս երկրին կոչ արեց զարգացնել իր երկաթուղային բեռնափոխադրումները Իրանի տարածքով՝ հաշվի առնելով Իրանի երկաթուղային երթուղիների անվտանգությունն ու բարգավաճումը:
Բելառուսի արդյունաբերության նախարար Անդրեյ Կոզիցովն էլ համաձայնեց իրանական կողմի առաջարկների հետ և նշեց, որ այս այցի նպատակն է գտնել լուծումներ երկկողմ տրանսպորտային գործունեության ընդլայնման համար: Այս համաձայնությունը կարող է կարևոր քայլ լինել Բելառուսի տարանցիկ երթուղիների դիվերսիֆիկացման և Իրանի դերը, որպես Եվրասիան կապող կամուրջ, ամրապնդելու գործում:
Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ համագործակցության ոլորտին, Գիլանի նահանգապետի տնտեսական գծով տեղակալն ընդգծեց կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների կառուցման արագացումը: Անդրադառնալով Ռաշտ-Աստարա երկաթուղու նախագծին, Սեյեդ Ալլահյար Մեսբահին հայտարարեց, որ մնացած 160 կիլոմետր ճանապարահահատվածից 95 կիլոմետրը ազատված է, և հույս կա, որ ամբողջ երթուղու տարածքը կգնվի մինչև այս տարվա վերջ: Նա նաև հույս հայտնեց, որ Ռուսաստանի մասնակցությամբ այս գծի իրականացումը կսկսվի հաջորդ տարվա սկզբին. երթուղի, որի տարանցիկ ներուժը գնահատվում է մինչև 60 միլիարդ դոլար:
Մեսբահին նաև ընդգծեց Հյուսիս-Հարավ միջանցքում Գիլանի նավահանգիստների (Կասպիան, Անզալի և Աստարա) կարևոր դերը և համակցված տրանսպորտային ծառայությունների մատուցումը: Կասպից ծովի նավահանգստում այս մոդելի ակտիվացումը և Աստարա նավահանգստի ենթակառուցվածքների կառուցման ու համալրման պլանավորումը կարող են այս շրջանը դարձնել տարածաշրջանի կարևոր տարանցիկ հանգույցներից մեկը:Այս զարգացումները ցույց են տալիս Իրանի լուրջ վճռականությունը՝ ամրապնդելու իր դիրքերը որպես եվրասիական տարանցիկ հանգույց և զարգացնելու ռազմավարական համագործակցությունը այս միջանցքի կարևոր երկրների, այդ թվում՝ Բելառուսի և Ռուսաստանի հետ: