ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարության փաստաթուղթը խորացրել է տրանսատլանտյան հարաբերություններում բացված ճեղքը
https://parstoday.ir/hy/news/world-i240190-ԱՄՆ_Ազգային_անվտանգության_ռազմավարության_փաստաթուղթը_խորացրել_է_տրանսատլանտյան_հարաբերություններում_բացված_ճեղքը
ԱՄՆ Ազգային անվտանգության 2025 թվականի ռազմավարության փաստաթղթի հրապարակումը և Ուկրաինայի պատերազմի շուրջ խոր տարաձայնությունները աննախադեպ լարվածություն են ստեղծել Վաշինգտոնի և իր եվրոպացի դաշնակիցների հարաբերություններում: Փաստաթուղթը Եվրոպան բնութագրելով, որպես անկում ապրող մայրցամաք, աջակցել է «հայրենասիրական կուսակցություններին»՝ ընդդեմ եվրոպական ներկայիս արժեքներին, և զայրացրել է ԵՄ առաջնորդներին: Գերմանիայի կանցլերը այս քայլը անվանել է Եվրոպայի ներքին գործերին միջամտություն:
(last modified 2025-12-09T15:06:55+00:00 )
Դեկտեմբեր 09, 2025 17:28 Asia/Tehran
  • ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը եվրոպացի առաջնորդների հետ, 2025 թվականի օգոստոսի 18
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը եվրոպացի առաջնորդների հետ, 2025 թվականի օգոստոսի 18

ԱՄՆ Ազգային անվտանգության 2025 թվականի ռազմավարության փաստաթղթի հրապարակումը և Ուկրաինայի պատերազմի շուրջ խոր տարաձայնությունները աննախադեպ լարվածություն են ստեղծել Վաշինգտոնի և իր եվրոպացի դաշնակիցների հարաբերություններում: Փաստաթուղթը Եվրոպան բնութագրելով, որպես անկում ապրող մայրցամաք, աջակցել է «հայրենասիրական կուսակցություններին»՝ ընդդեմ եվրոպական ներկայիս արժեքներին, և զայրացրել է ԵՄ առաջնորդներին: Գերմանիայի կանցլերը այս քայլը անվանել է Եվրոպայի ներքին գործերին միջամտություն:

Տարաձայնության հիմնական առանցքը Թրամփի վարչակազմի կողմից Ուկրաինայի համար առաջարկված խաղաղության ծրագիրն է, որը եվրոպացիները համարում են Ռուսաստանին ուղղված մեծ զիջում և մշակվել է առանց Կիևի և Բրյուսելի մասնակցության: Իսկ Եվրոպան, ներկայացնելով 19 կետանոց ծրագիր, շեշտը դնում է ճակատներում ստատուս քվոյի պահպանման և Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման վրա: Այս առճակատումը խաղաղության բանակցությունները փակուղի է մտցրել և խաթարել է Արևմուտքի ներդաշնակությունը:

Այս ճգնաժամը, Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության հնարավոր կրճատման և առևտրային լարվածության հետ մեկտեղ, ծանր փորձության է ենթարկել ՆԱՏՕ-ի դաշինքը և տրանսատլանտյան ինտեգրացիան։ Եվրոպան այժմ վերանայում է իր սեփական անվտանգության անկախ ռազմավարությունը, սակայն այս ուղու շարունակումը կարող է նշանակել պատմական տարանջատում և ծանր ծախսեր Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի համար։