ԱՄՆ Կոնգրեսին ՆԱՏՕ-ից դուրս գալու օրինագիծ է ներկայացվել
https://parstoday.ir/hy/news/world-i240202-ԱՄՆ_Կոնգրեսին_ՆԱՏՕ_ից_դուրս_գալու_օրինագիծ_է_ներկայացվել
Կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչ Թոմաս Մասսին ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին օրինագիծ է ներկայացրել Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։
(last modified 2025-12-10T06:30:20+00:00 )
Դեկտեմբեր 10, 2025 10:00 Asia/Tehran
  • ԱՄՆ Կոնգրեսին ՆԱՏՕ-ից դուրս գալու օրինագիծ է ներկայացվել

Կոնգրեսի հանրապետական ներկայացուցիչ Թոմաս Մասսին ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին օրինագիծ է ներկայացրել Ներկայացուցիչների պալատի քննարկմանը։

«ՆԱՏՕ-ն սառը պատերազմի մնացորդ է։ Մենք պետք է դուրս գանք ՆԱՏՕ-ից և այդ գումարներն օգտագործենք մեր սեփական երկիրը պաշտպանելու, ոչ թե սոցիալիստական երկրների համար», – ասվում է քաղաքական գործչի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Մասսին ընդգծել է, որ դաշինքը ստեղծվել էր Խորհրդային Միությանը հակազդելու համար, որը փլուզվել է ավելի քան 30 տարի առաջ։ Նա նշել է, որ դաշինքին անդամակցելը ամերիկացի հարկատուների համար տրիլիոնավոր դոլարներ է արժեցել և շարունակում է ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի համար օտարերկրյա հակամարտություններում ներգրավվելու հարցում։

«Ամերիկան չպետք է «անվտանգության վերմակ» լինի ամբողջ աշխարհի համար, հատկապես երբ հարուստ երկրները հրաժարվում են վճարել իրենց պաշտպանության համար», – հավելել է կոնգրեսականը։

Օրինագիծը ենթադրում է, որ ԱՄՆ նախագահը, համաձայն Հյուսիսատլանտյան պայմանագրի 13-րդ հոդվածի, պետք է ԱՄՆ–ից դուրս գալու մասին ՆԱՏՕ–ին տեղեկացնի օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։ Օրինագծով արգելվում է նաև բյուջետային միջոցներն օգտագործել դաշինքի կառույցների ֆինանսավորման համար: Համապատասխան փաստաթուղթը սենատ է ներկայացրել հանրապետական Մայք Լին:

Հիշեցնենք` Ջո Բայդենի օրոք Կոնգրեսը հավանություն է տվել մի օրինագծի, որն ԱՄՆ նախագահին արգելում է դուրս գալ ՆԱՏՕ-ից։