Արդյոք Սիդնեյի հարձակումը սիոնիստական նոր սցենա՞ր է
Սիդնեյում հրեական Խանուկայի տոնակատարության ժամանակ զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են 16 հիգի, լայն միջազգային արձագանքներ և վերլուծություններ է առաջացրել։
Արաբական աշխարհի ականավոր վերլուծաբան Աբդել Բարի Աթվանը իր գրառման մեջ միջադեպը գնահատել է որպես ավելին, քան սովորական ահաբեկչական գործողություն և ենթադրել, որ հարձակումը սիոնիստական ռեժիմի կողմից հաշվարկված սցենարի մի մասն է՝ վերակենդանացնելու «զոհի» դիսկուրսը և վերականգնելու հակասեմիտիզմի դեմ պայքարի նախագիծը, որը կորցրել է իր հեղինակությունը Գազայում լայնածավալ հանցագործությունների պատճառով։
Հղում անելով Սիոնիզմի պատմական տվյալներին՝ Աթվանն ընդգծեց, որ անցյալում այս շարժումը իր քաղաքական նպատակներն առաջ մղելու համար՝ չի տատանվել հրեաների շրջանում անապահովություն ստեղծել և նույնիսկ նրանց գրավյալ Պաղեստինի տարածքներ ներգաղթելու համար, կասկածելի գործողություններ է իրականացրել։ Նրա կարծիքով, մուսուլմանների հասցեին արագ մեղադրանքները և Սիդնեյի միջադեպից հետո ստեղծված մեդիա մթնոլորտը կարելի է վերլուծել այս օրինաչափությանը համապատասխան։
Վերլուծաբանը կարծում է, որ Բենյամին Նեթանյահուի դաշտային և քաղաքական պարտությունները Գազայում և այլ ճակատներում սիոնիստական ռեժիմին մղել են ավելի վտանգավոր սցենարների՝ իրեն զոհի դերում ներկայացնելով՝ համաշխարհային հասարակական կարծիքի աջակցությունը վերականգնելու համար: Այս տեսանկյունից Սիդնեյի հարձակումը կարելի է դիտարկել որպես հասարակական կարծիքը Գազայում տեղի ունեցած հանցագործություններից շեղելու և պատերազմը շարունակելու նոր պատրվակ տրամադրելու փորձ: