Լավրով. Իրանի դեմ Եվրոպայի գործողություններն ամոթի խարան են դիվանագիտության վրա
Pars Today - Ռուսաստանի արտգործնախարարը վերջին մեկուկես տարվա ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ Եվրոպայի թշնամական և անօրինական գործողությունները որակել է որպես եվրոպական դիվանագիտության ամոթի խարան։
Երկուշաբթի երեկոյան, Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է.- Վերջին մեկուկես տարվա ընթացքում եվրոպացիները փորձել են մեղադրել Իրանին ՀԳՀԾ-ի տապալման համար, չնայած Իրանը երբեք չի խախտել այս փաստաթուղթը, մինչև Միացյալ Նահանգները 2018 թվականին հայտարարեց, որ այլևս չի հետևելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս որոշմանը։
Pars Today-ի փոխանցմամբ, նա նշել է. «Իրանի վերաբերյալ այս համաձայնագիրը Միացյալ Նահանգների կողմից նետվել է աղբարկղ, ապա Արևմուտքը, մասնավորապես եվրոպացիները, հետևել են Միացյալ Նահանգներին և այնուհետև սկսել են մեղադրել Իրանին ՀԳՀԾ-ն չիրականացնելու մեջ»։
Ընդգծելով, որ ամբողջ համաշխարհային կարգը այժմ լուրջ փորձության է ենթարկվում Իրանի հարցով, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է . «Վերջին մեկուկես տարվա ընթացքում Եվրոպայի կողմից Իրանի Իսլամական Հանրապետության դեմ ձեռնարկված թշնամական և անօրինական գործողություններն ամոթի խարան եվրոպական դիվանագիտության վրա, և նրանք խարդախորեն խաբեության դիմեցին»։