Թեհրան-Մոսկվա ռազմավարական մերձեցում. Ռուսաստանը շեշտում է Իրանի հարստացման իրավունքը
https://parstoday.ir/hy/news/world-i240508-Թեհրան_Մոսկվա_ռազմավարական_մերձեցում._Ռուսաստանը_շեշտում_է_Իրանի_հարստացման_իրավունքը
Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Սեյեդ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը հանդիպել են Մոսկվայում։
(last modified 2025-12-17T13:19:42+00:00 )
Դեկտեմբեր 17, 2025 16:08 Asia/Tehran

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Սեյեդ Աբբաս Արաղչին և Սերգեյ Լավրովը հանդիպել են Մոսկվայում։

Հանդիպմանը ոկղմերը կրկին ընդգծել են երկու երկրների հարաբերությունների ռազմավարական չափորոշիչները և նրանց ընդհանուր տեսակետները կարևորագույն միջազգային հարցերի վերաբերյալ: 
Երկու նախարարների համատեղ մամուլի ասուլիսը, մասնավորապես՝ Իրանի միջուկային հարցի, պատժամիջոցների և միջազգային կարգի վերաբերյալ, հստակ քաղաքական ուղերձներ էր պարունակում Արևմուտքի համար: 

Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ խոսելով Մոսկվայում իր բանակցությունների մասին, Արաղչին անդրադարձել է երկկողմ հարաբերությունների «անսովոր» ընդլայնմանը և ընդգծել, որ Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը ձեռք է բերել բազմակողմանի բնույթ: Նրա խոսքով՝ երկու երկրների միջև զարգանում են քաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, գիտական և մշակութային հարաբերություններ, և փետրվարին կանցկացվի համատեղ տնտեսական հանձնաժողով: Արաղչին նաև հայտարարել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև պաշտպանության և անվտանգության համագործակցությունը շարունակվում է անխափան: Անդրադառնալով Կովկասի, Աֆղանստանի, Ուկրաինայի և Պաղեստինի վերաբերյալ լայնածավալ խորհրդակցություններին, Իրանի արտգործնախարարը Թեհրանի դիրքորոշումը համարել է «ուժի միջոցով խաղաղության» դեմ և ԱՄՆ-ի այս մոտեցումը որակել որպես համաշխարհային անվտանգության սպառնալիք:
 Նա ընդգծել է, որ Իրանը Միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի հավատարիմ անդամ է, բայց չի նահանջի իր օրինական իրավունքներից, այդ թվում՝ ուրանի հարստացումից։ 

Արաղչին նշել է, որ Եվրոեռյակը բանակցելու կարողություն չունի և անդրադարձել այդ երկրների անօրինական գործողություններին, որոնք գործարկեցին «Ձգանի մեխանիզմը», դա որակելով որպես բանակցություններում իրենց կառուցողական դերի ավարտի նշան: Նա հավելել է, որ իրանական միջուկային օբյեկտների վրա հարձակումներից և Գործակալության կողմից ստուգումների համար հստակ շրջանակի բացակայությունից հետո իրավիճակը փոխվել է, և Թեհրանը կգործի նոր իրողությունների հիման վրա։ 
Սերգեյ Լավրովը այս հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը՝ որպես Միջազգային ատոմային էներգիայի գործակալության անդամ, ունի «ուրանը հարստացնելու իրավունք», դիրքորոշում, որը հստակորեն հակասում է ԱՄՆ-ի և երեք եվրոպական երկրների մոտեցմանը։ Նա մատնանշել է Իրան-Ռուսաստան համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի ստորագրումը և երկու երկրների միջև առևտրի 10 տոկոս աճը, ինչպես նաև ընդգծեց տնտեսական համագործակցության, ներդրումների, մասնավոր հատվածի հաղորդակցության զարգացումը և ենթակառուցվածքային նախագծերի, այդ թվում՝ Ռաշտ-Աստարա երկաթուղու ավարտը՝ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում: 

Լավրովը նշել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ խորհրդակցություններ են անցկացվում և երկու երկրները ցանկանում են միջազգային հարաբերություններն ավելի ժողովրդավարական դարձնել և ամրապնդել բազմակողմանիությունը: 
Քննադատելով Արևմուտքի կողմից միջազգային իրավունքի սկզբունքների անտեսումը՝ Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ Մոսկվան և Թեհրանը կհամագործակցեն նման մտածողությամբ երկրների հետ՝ պատժամիջոցների հետևանքները չեզոքացնելու համար:
 Նա նշել է, որ ՄԱԿ-ի կառուցվածքի բարեփոխումը դժվար է, բայց անհրաժեշտ և ընդգծել է կառույցի դերը՝ որպես ընդհանուր համաշխարհային կանոններ սահմանելու հիմնական հարթակ: 
Բանակցությունների ավարտին Արաղչին և Լավրովը ստորագրել են երկու երկրների արտգործնախարարությունների համագործակցության ծրագրի վերաբերյալ փաստաթուղթ: Այս փաստաթուղթը, որը մշակվել է Իրանի և Ռուսաստանի միջև Համապարփակ ռազմավարական պայմանագրի իրականացումից հետո, ուրվագծում է երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2026-2028 թվականների համար խորհրդակցությունների ժամանակացույցը։