Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը
https://parstoday.ir/hy/news/world-i24052-Ֆրանսիայի_կառավարությունը_ներկայացրել_է_Հայոց_ցեղասպանության_ժխտումը_քրեականացնող_օրինագծի_տեքստը
Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2016 16:09 Asia/Tehran
  • Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը

Ֆրանսիայի կառավարությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի տեքստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, «Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունները ժխտումը քրեականացնող օրենքի նախագծի» տեքստը՝ համապատասխանում է Հավասարության և քաղաքացիության օրինագծի տեքստին, որը քննարկվում է Ազգային ժողովում:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը ողջունել է կառավարության նախաձեռնությունը, որը համապատասխանում է Ֆրանսիայի նախագահի ստանձնած հանձնառություններին:

«Մենք հույս ունենք, որ օրենքի նախագիծը կընդունվի արդեն այս տարի: Ողջունում ենք բոլոր այն գործիչների հետևողական աշխատանքը, ովքեր սատարել են հայկական համայնքին անցած տարիների ընթացքում: Մենք կոչ ենք անում խորհրդարանական բոլոր ուժերին համախմբվել այս փոխհամաձայնեցված տեսքստի շուրջ»,- ասված է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հայտարարության մեջ: