ԱՄՆ ռազմական տեղաշարժերն Արևմտյան Ասիայում. ռազմավարական վերանայում և դաշտային մարտահրավերներ
-
Պենտագոնի նոր ծրագիրը՝ ռազմական ներկայությունը Արևմտյան Ասիայում կրճատելու նպատակով
ParsToday- Մինչ Պենտագոնը հայտարարել է, որ ձգտում է կրճատել Արևմտյան Ասիայում ԱՄՆ զորքերի թիվը, Իրաքում հազարավոր զորքերի հանկարծակի տեղակայումը, Սիրիայում ԱՄՆ զորքերի վրա արյունալի հարձակումը և Վաշինգտոնի քաղաքականության անցումը «Հեզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափումից դեպի նրանց զենքի գործնական վերահսկողություն, լարվածություն են առաջացրել տարածաշրջանում։
2025 թվականի դեկտեմբերին Արևմտյան Ասիայում ԱՄՆ ռազմական քաղաքականությունը մտել է նոր փուլ։ Պենտագոնը ներկայացրել է Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) կոչումը նվազեցնելու և Արևմտյան կիսագնդի վրա կենտրոնանալու ծրագիր, սակայն մյուս կողմից ամերիկյան զորքերը ետղակայվել են Սիրիայում և Իրաքում ։ Այս զարգացումները, ինչպես նաև «Հեզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի զինաթափման քաղաքականության փոփոխությունը, վկայում են իր ռազմական ներկայությունը կարգավորելու և մնացած սպառնալիքները կառավարելու Վաշինգտոնի ջանքերի մասին։
Pars Today-ն այս հոդվածում անդրադառնում է Արևմտյան Ասիայում ԱՄՆ ռազմական վերջին զարգացումներին, ներառյալ հրամանատարական կառուցվածքի փոփոխությունը և Արևմտյան Ասիայի վրա ուշադրության նվազեցումը
Պենտագոնը պատրաստել է լայնածավալ ծրագիր՝ ԱՄՆ զինված ուժերի շարքերում ուժերի հավասարակշռությունը փոխելու վերաբերյալ:
Washington Post-ը հայտնում է, որ ծրագիրը ներառում է Կենտրոնական հրամանատարության (CENTCOM), Եվրոպական և Աֆրիկյան հրամանատարությունների թուլացում և ներառում միջազգային հրամանատարության կազմում: Միաժամանակ, Հյուսիսային և Հարավային հրամանատարությունները կմիավորվեն և կդառնան «ԱՄՆ հրամանատարություն»: Այս փոփոխությունները, որոնք աջակցում է ռազմական նախարար Փիթ Հեգսեթը, ուղղված են Արևմտյան Ասիայում և Եվրոպայում ներկայության նվազեցմանը:
Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քինը, ծրագրի մանրամասները պետք է ներկայացնի Հեգսեթին: Ծրագիրը մարտական հրամանատարությունների թիվը 11-ից կկրճատի մինչև ութի, ինչը տասնամյակների ընթացքում ամենամեծ կառուցվածքային բարեփոխումներից մեկն է, չնայած ԱՄՆ Կոնգրեսի մտահոգություններին, որ խորհրդակցությունները բավարար չեն եղել:
ԱՄՆ ռազմական ներկայության սահմանափակ ուժեղացում Իրաքի Այն ալ-Ասադ բազայում
Չնայած Արևմտյան Ասիայում ԱՄՆ զորքերի կրճատման ընդհանուր միտմանը, որոշ հաղորդումներ վկայում են Իրաքի Անբար նահանգում գտնվող Այն ալ-Ասադ բազա մոտ 1500 նոր զորքերի տեղակայման մասին: Տեղական աղբյուրները այս քայլը անվանել են անորոշ, հատկապես հաշվի առնելով Իրաքի համեմատական անվտանգության կայունությունը: Որոշ բազաներից դուրս գալու մասին Բաղդադի հետ կնքված համաձայնագիր նախկինում ուժի մեջ էր մինչև 2025 թվականի սեպտեմբեր, բայց տարածաշրջանային փոփոխությունները, ինչպիսիք են Բաշար ալ-Ասադի կառավարության անկումը Սիրիայում, կարող էին նշանակել սահմանափակ ուժեր պահել:
Միևնույն ժամանակ, իրաքցի փորձագետները զգուշացնում են, որ ԱՄՆ-ն կարող է օգտագործել Սիրիայում գտնվող Ալ-Հոլ ճամբարը՝ Իրաքն ապակայունացնելու համար։ ԱՅնետղ տեղակայված են ԻԼԻՊ-ի հազարավոր անդամնր:
Մահապարտական հարձակում Սիրիայի Պալմիրայում. ԻԼԻՊ-ի վերադարձի սպառնալիքը
Դեկտեմբերի կեսերին Սիրիայի Պալմիրա քաղաքում ամերիկյան զորքերի վրա հարձակման հետևանքով զոհվեցին մի քանի ամերիկացի զինվորներ: Հարձակվողը, որը կապված էր ԻԼԻՊ-ի հետ, սպանվեց: Նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտեց հարձակումը և սպառնաց հակահարված տալ Ահմեդ ալ-Ջոլանիի կառավարությանը: Այս միջադեպը, որի հետևանքով Սիրիայում տեղի ունեցած փոփոխություններից հետո առաջին անգամ զոհվեց ամերիկացի զինվոր, կրկին բարձրացրեց ԻԼԻՊ-ի վերադարձի մասին մտահոգությունները: Ամերիկյան ուժերը լուսավորեցին երկինքը լուսարձակներով և իրականացրին ձերբակալման գործողություններ: ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը, որը Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչն է, հայտարարեց, որ ԻԼԻՊ-ին հաղթելու առաքելությունը շարունակվում է, և որ հարձակումներին կտրվի վճռական պատասխան: