Մեղրիով անցնող երկաթուղին Ադրբեջանի սեփականությունն է. Ադրբեջանի նախկին արտգործնախարար
https://parstoday.ir/hy/news/world-i240568-Մեղրիով_անցնող_երկաթուղին_Ադրբեջանի_սեփականությունն_է._Ադրբեջանի_նախկին_արտգործնախարար
Մեղրիով անցնող երկաթուղին Ադրբեջանի սեփականությունն է, ըստ «Хроника Кавказа» կայքի՝ հայտարարել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը։
(last modified 2025-12-19T08:07:00+00:00 )
Դեկտեմբեր 19, 2025 11:37 Asia/Tehran
  • Մեղրիով անցնող երկաթուղին Ադրբեջանի սեփականությունն է. Ադրբեջանի նախկին արտգործնախարար

Մեղրիով անցնող երկաթուղին Ադրբեջանի սեփականությունն է, ըստ «Хроника Кавказа» կայքի՝ հայտարարել է Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը։

«Պաշտոնական Մոսկվան հանկարծ հիշել է, որ Հայաստանի Մեղրիի շրջանով անցնող երկաթուղին, իբր, պատկանում է «Ռուսական երկաթուղիներին»,- տեղական լրատվամիջոցներին տված մեկնաբանության մեջ նշել է Զուլֆուգարովը։

Նա մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինի վերջերս արած հայտարարությունները, որ Ռուսաստանի Հարավկովկասյան երկաթուղին ունի հայկական երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա, և որ «Թրամփի երթուղին» ևս կներառվի այդ կոնցեսիայի մեջ։

Զուլֆուգարովը հայտարարել է, որ Մեղրիով անցնող երկաթուղին, փաստացի, Ադրբեջանի սեփականությունն է։

«Ես կցանկանայի հիշեցնել և՛ հայկական, և՛ ռուսական կողմերին, որ այս երկաթուղին Ադրբեջանի ԽՍՀ-ի և նրա իրավահաջորդի՝ Ադրբեջանի Հանրապետության սեփականությունն է։ Մեր սեփականության իրավունքները երաշխավորված են Ալմա-Աթայի հռչակագրի հավելվածներով։ Անօրինական կերպով բռնագրավված գույքը Ռուսաստանի Դաշնության կողմից չի կարող սեփականաշնորհվել»,- ընդգծել է Զուլֆուգարովը։