ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում անդամ պետություններին. Վլադիմիր Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i240668-ԵԱՏՄ_ն_իրական_օգուտներ_է_բերում_անդամ_պետություններին._Վլադիմիր_Պուտին
ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում անդամ պետություններից յուրաքանչյուրին։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի բացման ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` հավելով, որ այն օգնում է ապահովել անդամ երկրների տնտեսական կայունությունը` համաշխարհային տնտեսական անկայունության պայմաններում։
(last modified 2025-12-21T14:12:04+00:00 )
Դեկտեմբեր 21, 2025 17:42 Asia/Tehran
  • ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում անդամ պետություններին. Վլադիմիր Պուտին

ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում անդամ պետություններից յուրաքանչյուրին։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի բացման ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` հավելով, որ այն օգնում է ապահովել անդամ երկրների տնտեսական կայունությունը` համաշխարհային տնտեսական անկայունության պայմաններում։

«Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ գործընկերների հետ փոխշահավետ բազմապլան համագործակցությունը և անկեղծորեն շահագրգռված է միավորման համակողմանի ամրապնդմանն ուղղված համատեղ աշխատանքի ակտիվացմամբ։ Համոզված եմ, որ նիստի ներկա մեր գործընկերները համակարծիք են»,– ասել է նախագահը։

Նշենք, որ նիստը մեկնարկում է նեղ կազմով, այնուհետև կշարունակվի ընդլայնված կազմով։

ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում ընթացող նիստի մասնակիցները վաղը նախատեսում են քննարկել ԵԱՏՄ գործունեության արդիական հարցերը և նախանշել ուղենիշներ՝ ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման ու Միության միասնական շուկայի զարգացման համար, ինչպես նաև հաստատել մի շարք նշանակալի փաստաթղթեր և որոշումներ։ Մասնավորապես, ակնկալվում է Եվրասիական տնտեսական միության և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ Նա դեկտեմբերի 21-ին կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 22-ին ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։