Իսրայելի հարձակման ժամնակ վիրավորվել է Press TV-ի լրագրողը
Օկուպացված Երուսաղեմի հյուսիսում գտնվող Քալանդիա փախստականների ճամբարի վրա Իսրայելի ռազմական հարձակման ժամանակ կրակոցից վիրավորվել է Press TV-ի լրագրող Նաքա Համեդը, ով ուղիղ եթերում լուսաբանում էր իրադարձությունները:
Միջադեպը ևս մեկ անգամ վկայում է օկուպացված պաղեստինյան տարածքներում լրատվամիջոցների գործունեության լուրջ վտանգներօ մասին։
Pars Today-ի փոխանցմամբ՝ լրագրողը վիրավորվելուց մի քանի րոպե առաջ հայտարարել էր, որ իսրայելցի զինվորները միաժամանակ արցունքաբեր գազ և պլաստիկ փամփուշտներ են օգտագործում ճամբարի բնակիչների դեմ:
Միաժամանակ, Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է, որ վիրավորվել է առնվազն չորս պաղեստինցի, որոնցից երկուսը՝ փամփուշտներից։ Ճամբար մտնելուց հետո օկուպանտները լիակատար վերահսկողություն են հաստատել թաղամասերի նկատմամբ, ձերբակալել են մի շարք պաղեստինցի երիտասարդների և բուլդոզերներով քանդել ճամբարի շրջակայքում գտնվող մի քանի առևտրային օբյեկտներ։
Լրագրողի թիրախավորումը ուղիղ եթերում հաղորդումների ժամանակ արտացոլում է Իսրայելի կողմից լրատվամիջոցների վրա ճնշման և սպառնալիքի աճող քաղաքականությունը՝ Գազայում փաստերի հաղորդումը սահմանափակելու համար։