Չաբահար․ Սնվտանգ և կայուն երթուղի՝ հարևան երկրների ապրանքների տարանցման համար
Չաբահարը, որպես Իրանի միակ օվկիանոսային նավահանգիստ, դառնում է հարևանների, մասնավորապես՝ Աֆղանստանի և աշխարհի հետ առևտրի ամենակարևոր տարանցիկ ուղիներից մեկը։
Այս առումով, Չաբահարի ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամմադ Սաիդ Արբաբին Իրանում Աֆղանստանի դեսպան Մոլավի Ֆազլ Մոհամմադ Հաղանիի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է այս նավահանգստի ռազմավարական կարողությունները երկու երկրների միջև տնտեսական և տարանցիկ համագործակցությունը զարգացնելու համար։
Հաղորդագրության համաձայն՝ Չաբահարի արտոնյալ աշխարհագրական դիրքը այս նավահանգիստը դարձրել է Աֆղանստանի համար բաց ջրեր մուտք գործելու ամենամոտ և ամենաարդյունավետ երթուղին. երթուղի, որը, անվտանգությունից և կայունությունից բացի, կարող է նվազեցնել Աֆղանստանի կախվածությունը թանկարժեք և անկայուն տարածաշրջանային երթուղիներից։ Արբաբին, անդրադառնալով Թեհրանի և Քաբուլի միջև պատմական և մշակութային հարաբերություններին, նշել է, որ Չաբահարի ազատ գոտին պատրաստ է կարևոր դեր խաղալ այդ կապերի խորացման գործում։
Չաբահարի ազատ գոտու գործադիր տնօրենն, ընդգծելով իրանցի և աֆղան առևտրականների հավասարությունը՝ դյուրացումներից օգտվելու հարցում, հայտարարել է աֆղան ներդրողների համար հատուկ հնարավորությունների սահմանման մասին։ Այս քայլը կարող է հիմք հանդիսանալ տնտեսական գործունեության կառավարմանը նրանց անմիջական և արդյունավետ մասնակցության համար: Նավահանգստային և տարանցիկ ծախսերի կրճատումը, համատեղ տնտեսական կոմիտեի ձևավորումը և ներդրումների խթանումը Չաբահարի երթուղին ավելի գրավիչ դարձնելու համար դիտարկվող գործիքներից են։
Չաբահար-Զահեդան երկաթուղու ավարտով և լոգիստիկ պարկի և չոր նավահանգստի ստեղծմամբ, կանխատեսվում է, որ ապրանքների տեղաշարժի արագությունն ու ծավալը կաճի, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանային համագործակցության ընդլայնմանը։