Ամերիկյան մարդու իրավունքներ. փամփուշտներ ներսում, մարդու իրավունքների մասին հռետորաբանություն արտերկրում
Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) գործակալի կողմից ԱՄՆ-ի քաղաքացու սպանությունը լայնածավալ բողոքի նոր ալիք է առաջացրել երկրի տարբեր քաղաքներում: Մինեապոլիսից մինչև Լոս Անջելես ցուցարարները դուրս են եկել փողոցներ՝ բողոքելու ոչ միայն մահացու միջադեպի, այլև ներգաղթյալների և նույնիսկ բողոքող քաղաքացիների նկատմամբ ԱՄՆ կառավարության վարած անվտանգային, ռասայական և բռնաճնշումների քաղաքականության դեմ:
Այս բողոքի ցույցերը արտացոլում են խորը դժգոհություն այն մոտեցման նկատմամբ, որը ներգաղթը և քաղաքացիական բողոքը համարում է անվտանգային խնդիր և դրա պատասխանը փնտրում բռնի քայլերի մեջ։
ԱՄՆ կառավարությունը, հատկապես Դոնալդ Թրամփի օրոք, ներգաղթյալներին ներկայացրել է որպես տնտեսական և սոցիալական սպառնալիք և այնպիսի կառույցների, ինչպիսիք են ներգաղթի և մաքսային ծառայությունը, վերածել է նրանց դիմակայելու հիմնական թևի։ Փաստորեն այս քաղաքականությունը հանգեցրել է լայնածավալ բռնությունների, և նույնիսկ ԱՄՆ-ի քաղաքացիները զերծ չեն դրա հետևանքներից։ 37-ամյա ամերիկուհի և երեք երեխաների մայր Ռենե Նիկոլ Գուդի սպանությունը, որը Ներգաղթի և մաքսային հսկողության ծառայության (ICE) գործակալը կատարել է մոտ հեռավորությունից, դարձել է այս իրավիճակի խորհրդանիշ և առաջացրել է ներքին ու միջազգային քննադատական արձագանքներ։
Pars Today-ի հաղորդման համաձայն՝ բողոքի ցույցերի շարունակման հետ մեկտեղ, այս սպանության ոչ միտումնավոր բնույթի և զոհին «խռովարար» ներկայացնելու մասին ամերիկացի պաշտոնյաների հայտարարություններն ավելի են ընդգծում Վաշինգտոնի մարդու իրավունքների վերաբերյալ հավակնության և ներքին գործունեության միջև եղած ճեղքը։ Սա այն դեպքում, երբ Թրամփը և նրա քաղաքական թևը տարիներ շարունակ մեղադրել են այլ կառավարություններին, այդ թվում՝ Իրանին, մարդու իրավունքները խախտելու և բողոքարարներին ցուցաբերվող կոպիտ վերաբերմունքի մեջ։
Այս երկակի մոտեցման վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ պաշտոնական նարատիվի համաձայն՝ արտերկրում բողոքի ցույցերը համարվում են «ժողովրդի իրավունք», իսկ ներսում՝ «ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ»։ ԱՄՆ-ում բողոքարարների վրա կրակոցները, զանգվածային ձերբակալությունները և փողոցների ռազմականացումը բացահայտորեն հակասում են Վաշինգտոնի մարդու իրավունքների հռետորաբանությանը և ամրապնդում են այն հարցը, թե արդյոք մարդու իրավունքները ԱՄՆ-ի համար համընդհանուր սկզբունք են, թե՞ քաղաքական գործիք՝ ուրիշներին ճնշելու համար։