Թուրքիա. Մենք չենք հանդուրժի Իրանի դեմ բռնության կիրառման հավանականությունը
https://parstoday.ir/hy/news/world-i241578-Թուրքիա._Մենք_չենք_հանդուրժի_Իրանի_դեմ_բռնության_կիրառման_հավանականությունը
Թուրքիայի ԱԳ նախարարն այսօր զգուշացրել է Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողության կապակցությամբ՝ ընդգծելով, որ Սիոնիստական ռեժիմը շարունակում է սպառնալիք լինել տարածաշրջանային կայունության համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2026 13:22 Asia/Tehran
  • Թուրքիա. Մենք չենք հանդուրժի Իրանի դեմ բռնության կիրառման հավանականությունը

Թուրքիայի ԱԳ նախարարն այսօր զգուշացրել է Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողության կապակցությամբ՝ ընդգծելով, որ Սիոնիստական ռեժիմը շարունակում է սպառնալիք լինել տարածաշրջանային կայունության համար։

ISNA-ի փոխանցմամբ՝ Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իսրայելը շարունակում է սպառնալիք լինել տարածաշրջանային կայունության համար և նշել. «Իսրայելի գլխավորած անկարգությունները կհանգեցնեն տարածաշրջանում անապահովության։ Թուրքիան աշխատում է տարածաշրջանում անվտանգություն և խաղաղություն հաստատելու ուղղությամբ»։
Անդրադառնալով տարածաշրջանում ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի կողմից ստեղծված լարվածությանը և հակաիրանական հայտարարություններին՝ Ֆիդանը նշել է. «Մենք Իրանի բարեկամ և հարևան երկիրն ենք, և այնտեղ տեղի ունեցողը կարևոր է մեզ համար»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հավելել է. «Մենք հույս ունենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև տարաձայնությունները կլուծվեն բանակցությունների միջոցով։ Մենք դեմ ենք այս հարցի ցանկացած ռազմական լուծման։ Մենք չենք հանդուրժի Իրանի դեմ բռնության կիրառման հնարավորությունը»։
Նա հավելել է, որ Թուրքիան կշարունակի Իրանի վերաբերյալ դիվանագիտական նախաձեռնություններ իրականացնել, և որ առաջնահերթությունը անկայունությունից խուսափելն է։
Հաքան Ֆիդանն ասել է․ «ԱՄՆ պատժամիջոցները և նախագահ Դոնալդ Թրամփի վարած հակաիրանական քաղաքականությունը տնտեսական և այլ խնդիրներ են ստեղծել այս երկրի համար: Մենք դեմ ենք Իրանում ռազմական միջամտությանը, և Թեհրանի ներքին խնդիրները պետք է լուծի հենց այս երկիրը»։
Նա շարունակել է. «Իրանի հետ թշնամաբար տրամադրված որոշ երկրներ փորձում են բացասաբար միջամտել այս երկրի գործերին` օգտվելով այնտեղի իրավիճակից»։
Հական Ֆիդանը հույս է հայտնել, որ Իրանում իրավիճակը կհանդարտվի և կվերադառնա նորմալ հունի, և իրավիճակը ավելի չի լարվի ու կկայունանա հնարավորինս շուտ։