Մամուլի տեսություն 30-06-2016
https://parstoday.ir/hy/news/world-i24166-Մամուլի_տեսություն_30_06_2016
 Իրաքի ու Սիրիայի իրադարձությունները և այդ երկու երկրում տիրող ճգնաժամի խորացումը  ուղղված են Պաղեստինի բռնագրավյալ տարածքներում հրեականացման գործընթացի արագացմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2016 13:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 30-06-2016

 Իրաքի ու Սիրիայի իրադարձությունները և այդ երկու երկրում տիրող ճգնաժամի խորացումը  ուղղված են Պաղեստինի բռնագրավյալ տարածքներում հրեականացման գործընթացի արագացմանը:

 

«Ռեսալաթ»

Օկուպացված տարածքներում  շարունակվում է հրեականացման գործընթացը

«Ռեսալաթ»  թերթը գրում է.«Քաղաքական ու միջազգային հարցերի վերլուծաբանի կարծիքով  Իրաքի ու Սիրիայի իրադարձությունները և այդ երկու երկրում տիրող ճգնաժամի խորացումը  ուղղված են Պաղեստինի բռնագրավյալ տարածքներում հրեականացման գործընթացի արագացմանը»:

Վերլուծաբան՝ Աբբաս Խամեյարը  Ռեսալաթ թերթին  տված հարցազրույցում ասել է.«Ներկայումս նկատվում են  տարածաշրջանի որոշ հետադիմական երկրների և  սիոնիստների կողմից հովանավորվող թաքֆիրական խմբերի միջև ստեղծված կոալիցիան և տարածաշրջանային մարտահրավերներն ու ճգնաժամերը»:

Անդրադառնալով վերջին քանի տարիների ընթացքում թաքֆիրական խմբերի կողմից  Սիրիայի իսլամական քաղաքակրթական ենթակառույցների ավերածություններին, Խամեյարը հավելել է.- «Այդ ոճրագործական քայլերն իրականանում են այն խմբերի կողմից ,որոնք հանդես են գալիս  իսլամի ջատագովների դերում և վահաբիականության հովանավորությամբ իրականացնում են այդ ոճրագործությունները»:

Նշելով ,որ սիոնիստները ջանքեր են գործադրում աշխարհի մուսուլմանների հանրային կարծիքի մոտ մոռացության տալ , Իսլամ աշխարհի հիմնահարցը համարվող Պաղեստինին, քաղաքական հարցերի վերլուծաբանը հստակեցրել է.«Ղոդսի (Երուսաղեմ) համաշխարհային օրը հիշեցնում է Սրբազան Երուսաղեմի դիրքը մուսուլմանների մոտ և օրվա առիթով քայլարշավին իսլամ աշխարհի ժողովրդական ներկայության անհրաժեշտությունը Սիոնիստական ռեժիմի օկուպացիային դիմակայելու համար»:

---

«Շարղ»

Միջազգային ուղերձ ուղղված  Էրդողանին

«Շարղ»  թերթում տպագրված Թուրքիայի հարցերով փորձագետ՝ Բահրամ Ամիր Ահմադյանի հեղինակած հոդվածում ասված է.«Այն խնդիրները ,որ այսօր դիմագրավում է Թուրքիան ներքին ու միջազգային բնույթ են կրում: Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը ճակատագրական նշանակություն ունի: Թուրքիայի պաշտոնյաներն այն դեպքում են ցանկություն հայտնել վերականգնել իրենց հարաբերությունները Ռուսաստանի հետ,երբ վերջերս այդ երկրի նախագահ՝ Ռեջեբ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինին հղած նամակում ցավ է հայտնել ռուսական հրթիռի խոցվելու կապակցությամբ»: Թուրքիայի վարչապետ՝ Բինալի  Յըլդըրըմը նամակի բովանդակության մասին ասել է.«Նամակի բովանդակությունը շատ ակնհայտ է, մենք հայտնում ենք մեր վիշտը, ասում ենք, որ կիսում ենք զոհվածների ընտանիքի ցավը: Հայտնում ենք, որ եթե անհրաժեշտ է, կփոխհատուցենք: Այս հարաբերությունները սրանից հետո պետք է կարգավորվեն»:

Իսկ  միջազգային ասպարեզում տեղի ունեցած մյուս իրադարձությունը Իսրայելի հետ Թուրքիայի հարաբերությունների նորմալացումն է: Սակայն Իսրայելի ռեժիմը չհամաձայնեց վերջ դնել Գազայի շրջափակմանը: Այնուամենայնիվ  Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած  պայթյունին առաջինն արձագանքել է  Ռուսաստանը: Վերջին տվյալների համաձայն՝ Ստամբուլի Աթաթուրքի միջազգային օդանավակայանում 3 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, որոնց թվում կա 10 օտարերկրացի և երկքաղաքացիություն ունեցող 3 մարդ: Վիրավորների թիվը 239 մարդ է: Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ ,ինչը վկայում է այն մասին ,որ այդ ցավալի միջադեպը ազդել է երկու երկրի հարաբերությունների վրա: Իսկ ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման Թուրքիայի նախագահ Ռեջեբ  Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ դատապարտել է Ստամբուլի միջազգային օդանավակայանի ահաբեկչությունը։ Օբաման ցավակցություն է հայտնել ահաբեկչության կապակցությամբ եւ ԱՄՆ-ի աջակցությունն է առաջարկել հետաքննության հարցում:

Ուրեմն այն մեծ իրադարձությունը ,որ տեղի է ունեցել Թուրքիայում թե՛ ներքին և թե՛ միջազգային բնույթ է կրում: Նշենք,որ աշխարհի ամենամեծ օդանավակայաններից մեկը համարվող Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած պայթյուններից  կարող է մեծապես տուժել միջազգային տրանսպորտը: Այս առումով երեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունները ցույց են տալիս,որ իշխանությունները պետք է մեծ ջանքեր գործադրեն ճգնաժամերը կառավարելու ուղղությամբ»,ամփոփում է քաղաքագետ Բահրամ Ամիր Ահմադյանը:

---

«Հայկական ժամանակ» 

Օգոստոսին ԵԱՀԿ Մինսկի խումբը ՀՀ-ի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կնախաձեռնի

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ օգոստոսի մեջ Մինսկի խումբը նորից Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում կնախաձեռնի»,-երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Վերջինս նաեւ համոզվածություն է հայտնել, որ մինչ այդ հանդիպումն Ադրբեջանը կպահպանի հրադադարը:

«Համենայնդեպս, Սանկտ Պետերբուրգի հանդիպման կարեւոր ձեռքբերումներց մեկն այն է, որ առայժմ հրադադար կլինի: Իհարկե, հավերժական հրադադարի մասին չէ խոսքը, այլ ժամանակավոր, մինչեւ որ Մինսկի խումբն իր աշխատանքները կհասցնի ավարտին»,-հավելել է նա:

Իսկ օգոստոսից հետո պատերազմի կրկնության հավանականություն կա՞, այս հարցին Բաղդասարյանը պատասխանել է. «Որեւէ անգամ մենք չենք կարող բացառել Ադրբեջանի կողմից հարձակումը»:

---

«Ժողովուրդ»

Փակ հանդիպում ԱԳՆ-ում. Ի՞նչ է ներկայացրել Նալբանդյանը պատգամավորներին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հունիսի 28-ին տեղի է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հանդիպումը: Այն տեղի է ունեցել ԱԳՆ շենքում, փակ ձեւաչափով:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ի սկզբանե հանդիպումը նախատեսված է եղել անցկացնել ժամը 18-ից 20-ը՝ 2 ժամ, սակայն պատգամավորները հանդիպմանը ներկայացել են մոտ մեկ ժամ ուշացումով, ուստի զրույցը նախատեսվածից կարճ է տեւել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հանդիպման ժամանակ Նալբանդյանը պատգամավորներին հավաստիացրել է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած եռակողմ բանակցությունների ժամանակ բանակցային սեղանին ոչ մի փաստաթուղթ քննարկման առարկա չի դարձել:

ՀՀ արտաքին գործերի նախարարն ասել է, որ բանակցությունների միակ առարկան եղել է շփման գծում զինադադարի կայուն ռեժիմ սահմանելը»: