Մամուլի տեսություն 01-07-2016
https://parstoday.ir/hy/news/world-i24250-Մամուլի_տեսություն_01_07_2016
Զարիֆ.«Տարածաշրջանի գերխնդիրը ՝ բռնազավթիչ ռեժիմի քաղաքականությունն է»
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 01, 2016 12:00 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  01-07-2016

Զարիֆ.«Տարածաշրջանի գերխնդիրը ՝ բռնազավթիչ ռեժիմի քաղաքականությունն է»

«Համշահրի»

Զարիֆ.«Տարածաշրջանի գերխնդիրը ՝ բռնազավթիչ ռեժիմի քաղաքականությունն է»

 

ԻԻՀ ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է .-«Տարածաշրջանի գերխնդիրը ՝ բռնազավթիչ ռեժիմի քաղաքականությունն է» :

«Համշահրի» օրաթերի հոդվածում կարդում ենք .-«ԻԻՀ ԱԳ նախարարը Իսրայելի ռեժիմի բռնազավթողական քաղաքականությունն է համարել միջազգային անվտանգությանն ու խաղաղությանն ուղղված գլխավոր սպառնալիքը : Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է  , որ ցավոք թաքֆիրական խմբերը և նրանց աջակիցներն անցյալ տարիների նման , այս տարի ևս Սիոնիստական ռեժիմի դեմ գործելու փոխարեն , քայլել են մուսուլմանների դեմ : Սա Իսլամ աշխարհը վտանգող գերխնդիրն է համարվում» :

Իրանի ԱԳ նախարարի խոսքերով , Իրանի և աշխարհի մուսուլմանները ՝ իսլամական հեղափոխության հիմնադրի թողած մեծ ժառանգությունը համարվող Ղոդսի  համաշխարհային օրվա քայլարշավին ակտիվ մասնակցությամբ , աշխարհին ապացուցում են , որ չեն պատրաստվում ընդունել սխալ քաղաքականությունները և նրանց հետևանքները :

Նախարար զարիֆի խոսքերով , տարածշրջանի մուսուլմանները շարունակում են Իսրայելի ռեժիմին ճանաչել իրենց ամենամեծ թշնամին , ով սպառնում է միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը :

 

 

 

«Ղոդս»

Իրանի դիրքորոշումը ՝ ՌԴ-Թուրքիա հարաբերությունների նորմալացման նկատմամբ

 

ԻԻՀ ԱԳ նախարարությունը ողջունել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացի մեկնարկը :

«Ղոդս» օրաթերթի հոդվածում կարդում ենք .-«ԻԻՀ-ը ողջունում է հարաբերությունների նորմալացմանն ուղղված իր երկու հարևան երկրների ՝ ՌԴ-ի և Թուրքիայի ղեկավարների վերջին քայլն ու դրսևորած քաղաքական կամքը : ԻԻՀ-ն ինչպես անցյալում , այսօր ևս հայտարարում է , որ աջակցելու է հարաբերությունների նորմալացումը» :

ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակի ասածով , Իրանը հուսով է , որ երկու երկրի հարաբերությունների նորմալացումը կարող է նպաստել տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը , նաև ամրապնդելու է տարածաշրջանային երկրների միջև համագործայցոթյունը ՝ օգնելով ահաբեկչություն կոչվող նենգ երևույթի դեմ մղվող պայքարին :

Իրանի ԱԳ նախարարության խոսնակի հայտարարությամբ , Թեհրանը հուսով է , որ մոտ ապագայոմ ականատես ենք լինելու Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների դրական զարգացմանը :

 

 

 

 

 

hayeli.am

«Ժամանակ». Առաջին հարվածը ռուս-թուրքական հաշտությունից

 

«Հայտարարելով, թե սկսում են Թուրքիայի հետ հաշտության գործընթաց, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը նաև հայտարարեց այդ երկրի հետ գժտության հետևանքով սահմանված առևտրային սահմանափակումները չեզոքացնելու մասին: Ռուսաստանցիներին արդեն թույլատրվում է հանգստանալ Թուրքիայում: Շուտով ռուսական շուկան կբացվի նաև թուրքական գյուղմթերքի առաջ:

Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալևի հանդիպումից առաջ առանձնազրույց ունենալով Սերժ Սարգսյանի հետ, Պուտինը որպես հայ-ռուսական տնտեսական գործակցության, ինչպես նաև ԵՏՄ տնտեսական էֆեկտ նշել էր հայկական գյուղմթերքի աճը ռուսական շուկայում: Դրանից մի քանի օր անց սկսվեց ռուս-թուրքական հաշտությունը, որի առաջին հարվածը կստանան հենց հայկական գյուղմթերք արտահանողները:

Բանն այն է, որ ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի աճը պայմանավորված չէր ԵՏՄ-ով, կամ ռուս-հայկական տնտեսական կապերով, ինչի մասին հեքիաթներ են պատմում Պուտինն ու հայաստանցի շատ պաշտոնյաներ:

Այդ աճը պայմանավորված էր նրանով, որ Թուրքիայի հետ գժտվելուց հետո արգելեց այդ երկրի գյուղմթերքի մուտքը Ռուսաստան: Այժմ, երբ այդ մուտքն ամենայն հավականաությամբ կբացվի մոտ ապագայում, հայկական գյուղմթերքը լուրջ մրցակից կստանա, կամ ավելի շուտ կվերակագնվի մրցակցային այն արգելքը, որը կար նախկինում:

Իսկ հաշվի առնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքներ՝ պետք է խոստովանել, որ հայկական գյուղմթերքը թուրքականի համեմատ ներկայումս, մեղմ ասած, մրցունակ լինել չի կարող: »,-գրում է թերթը:

 

 

 

 

news.am

Շթայնմայեր. ԳԴՀ-ն եւ ԵՄ-ն ամեն ինչ անում են, որպեսզի Վրաստանը առանց վիզայի ռեժիմ ստանա

 

 

Գերմանիան եւ Եվրամիությունն ամեն ինչ անում են, որպեսզի Վրաստանը հնարավորինս արագ ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմ ստանա, ուրբաթ Թբիլիսի այցի ընթացքում հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:

Նախարարը վստահություն է հայտնել, որ Եվրամիությունը դրական որոշում կընդունի Վրաստանի համար վիզաները չեղյալ համարելու մասին: Նրա խոսքով, հարցն այն չէ, թե արդյոք այդ երկրի քաղաքացիներն առանց վիզայի կմեկնեն Եվրոպա, այլ, թե դա երբ տեղի կունենա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Գերմանիան եւ ԵՄ-ն ամեն ինչ անում են, որպեսզի հնարավորինս արագ ձեռք բերվի վիզայի ռեժիմի ազատականացումը: Դա կապված է Եվրախորհրդարանի որոշակի ձեւականությունների հետ եւ միայն Գերմանիայից չէ կախված: Խորհրդատվություններ, լսումներ են վարվում կոմիտեներում, ենթադրաբար` հուլիսի վերջին բոլոր ընթացակարգերը կավարտվեն եւ սեպտեմբերի ընթացքում մենք հավանաբար արդյունք կստանանք», —հայտնել է Շթայնմայերը վրացի գործընկեր Միխայիլ Ջանելիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ Վրաստանը երկար ուղի է անցել հաջողության հասնելու համար եւ «կատարել է բոլոր պարտավորությունները»:

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2015-ի դեկտեմբերին հայտնել է, որ Վրաստանը կատարել է ԵՄ-ի հետ վիզայի ռեժիմի ազատականացման բոլոր պայմանները:  2016-ի մարտին ԵՀ-ն հանդես է եկել հանրապետության քաղաքացիների համար վիզաները չեղյալ համարելու նախաձեռնությամբ:   Վրաստանի իշխանությունները հույս ունեին, թե ԵՄ-ն արդեն ամռանը չեղյալ կհամարի քաղաքացիների համար վիզաները, սակայն հունիսի սկզբին այդ հարցի քննարկումը հետաձգեցին: Գործընթացը ձգձգվեց Գերմանիայի եւ Ֆրանսիայի մտավախությունների պատճառով: