Պետք է խուսափել նոր հակամարտություններից. ՉԺՀ արտգործնախարարը` Իրանի մասին
Փետրվար 14, 2026 16:54 Asia/Tehran
Իրանի իրավիճակն ազդել է ամբողջ Մերձավոր Արևելքի վրա։ Այս հայտարարությունն արել Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովում:
Ավելի վաղ «Reuters» գործակալությունը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ զինվորականները պատրաստվում են Իրանի դեմ երկարատև ռազմական արշավի, եթե նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցնի Թեհրանի հետ գործարքի հասնելու բոլոր դիվանագիտական ջանքերը:
«Իրանում տիրող իրավիճակն ազդել է Մերձավոր Արևելքի խաղաղության վրա, ուստի կողմերը պետք է շրջահայացություն դրսևորեն և խուսափեն նոր հակամարտություններից»,– հայտարարել է Վան Ին: