Իրանը Ռուսաստանի հետ համատեղ կզարգացնի յոթ նավթահանքեր
https://parstoday.ir/hy/news/world-i243002-Իրանը_Ռուսաստանի_հետ_համատեղ_կզարգացնի_յոթ_նավթահանքեր
Իրանի նավթի նախարարը հայտարարել է յոթ նավթահանքերի զարգացման մասին՝ ռուսական ընկերությունների հետ չորս համատեղ պայմանագրերի տեսքով, այդ նախագծերը որակելով որպես արժեքավոր նվաճում Թեհրան-Մոսկվա ռազմավարական համագործակցության մեջ։
(last modified 2026-02-18T13:59:13+00:00 )
Փետրվար 18, 2026 16:40 Asia/Tehran
  • Աջից՝ Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադ, ձախից՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիլիև
    Աջից՝ Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադ, ձախից՝ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիլիև

Իրանի նավթի նախարարը հայտարարել է յոթ նավթահանքերի զարգացման մասին՝ ռուսական ընկերությունների հետ չորս համատեղ պայմանագրերի տեսքով, այդ նախագծերը որակելով որպես արժեքավոր նվաճում Թեհրան-Մոսկվա ռազմավարական համագործակցության մեջ։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստում, որը տեղի է ունեցել երկրի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիլիևի ներկայությամբ, Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը գնահել է ռուսական կողմի ջանքերը  և ներկայացրել երկու երկրների միջև համագործակցության նվաճումները։
Նա նշել է. «Մենք ռուսական ընկերությունների հետ համատեղ իրականացնում ենք յոթ նավթահանքերի զարգացում՝ չորս պայմանագրերի տեսքով, և, բարեբախտաբար, այդ նախագծերից մի քանիսը հանգեցրել են արտադրության, և սա համարվում է արժեքավոր նվաճում»։ 
Փաքնեժադը նշել է, որ կատարված ներդրումները հանգեցրել են շոշափելի արդյունքների և այս համագործակցությունը համարել է Իրանի և Ռուսաստանի միջև տնտեսական հարաբերությունների խորության նշան՝ զգայուն միջազգային պայմաններում։