Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները պահանջել են դադարեցնել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը
https://parstoday.ir/hy/news/world-i2440-Բրիտանիայի_խորհրդարանի_պատգամավորները_պահանջել_են_դադարեցնել_Սաուդյան_Արաբիային_զենքի_վաճառքը
Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները հանդես են եկել Սաուդյան Արաբիային զինատեխնիկայի վաճառքն անհապաղ դադարեցնելու պահանջով :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2016 14:10 Asia/Tehran
  • Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները պահանջել են դադարեցնել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը

Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները հանդես են եկել Սաուդյան Արաբիային զինատեխնիկայի վաճառքն անհապաղ դադարեցնելու պահանջով :

Բրիտանիայի համայնքների պալատի միջազգային զարգացման կոմիտեն պահանջը ներկայացրել է չորեքշաբթի օրը երկրի միջազգային զարգացման նախարար ՝ Ջաստին Գրինինգին ուղղված նամակում :

Նամակի հեղինակները նաև քննադատել են Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում մարդու իրավունքների ոտնահարման մասին միջազգային հետաքննություններ անցկացնելու վերաբերյալ Բրիտանիայի կառավարության անհամաձայնությունը:

Եմենի խաղաղ բնակչության դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումների վերաբերյալ ՄԱԿ-ի անցկացրած հետաքննությունների արդյունքում, մեծացել են Ռիադին զենք վաճառելու պատճառով Բրիտանիային ուղղված ճնշումները :

Մարդու իրավունքների պաշտպան խմբերը տեղեկացրել են Եմենի վրա Սաուդյան Արաբիայի հարձակումների ծավալման հետ զուգընթաց Լոնդոնի կողմից Ռիադին զինատեխնիկայի վաճառքի աննախադեպ աճի մասին :