Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները պահանջել են դադարեցնել Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը
Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորները հանդես են եկել Սաուդյան Արաբիային զինատեխնիկայի վաճառքն անհապաղ դադարեցնելու պահանջով :
Բրիտանիայի համայնքների պալատի միջազգային զարգացման կոմիտեն պահանջը ներկայացրել է չորեքշաբթի օրը երկրի միջազգային զարգացման նախարար ՝ Ջաստին Գրինինգին ուղղված նամակում :
Նամակի հեղինակները նաև քննադատել են Սաուդյան Արաբիայի կողմից Եմենում մարդու իրավունքների ոտնահարման մասին միջազգային հետաքննություններ անցկացնելու վերաբերյալ Բրիտանիայի կառավարության անհամաձայնությունը:
Եմենի խաղաղ բնակչության դեմ Սաուդյան Արաբիայի հարձակումների վերաբերյալ ՄԱԿ-ի անցկացրած հետաքննությունների արդյունքում, մեծացել են Ռիադին զենք վաճառելու պատճառով Բրիտանիային ուղղված ճնշումները :
Մարդու իրավունքների պաշտպան խմբերը տեղեկացրել են Եմենի վրա Սաուդյան Արաբիայի հարձակումների ծավալման հետ զուգընթաց Լոնդոնի կողմից Ռիադին զինատեխնիկայի վաճառքի աննախադեպ աճի մասին :