Իսպանիան վերաբացում է Թեհրանում իր դեսպանատունը
Ապրիլ 09, 2026 14:20 Asia/Tehran
Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսն այսօր հայտարարեց, որ Իսպանիան վերաբացելու է Թեհրանում իր դեսպանատունը, որը փակվել էր մարտ ամսին՝ պատերազմի մեկնարկից հետո։
Նա նշեց, որ հանձնարարել է Իսպանիայի դեսպանին վերադառնալ Թեհրան։
Ալբարեսը հավելեց, որ Իսպանիան մտադիր է բոլոր հնարավոր ուղիներով, այդ թվում՝ Իրանի մայրաքաղաքից, նպաստել դիվանագիտական գործընթացին և հրադադարի պահպանմանը։
Պիտակ