Լոնդոնում հազարավոր բրիտանացիներ դուրս են եկել երթի ԵՄ կազմում մնալու պահանջով
https://parstoday.ir/hy/news/world-i24457-Լոնդոնում_հազարավոր_բրիտանացիներ_դուրս_են_եկել_երթի_ԵՄ_կազմում_մնալու_պահանջով
Լոնդոնի փողոցներում հազարավոր ցուցարարներ իրենց բողոքն են արտահայտում Մեծ Բրիտանիայի` Եվրամիության կազմից դուրս գալու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 03, 2016 05:01 Asia/Tehran
  • Լոնդոնում հազարավոր բրիտանացիներ դուրս են եկել երթի ԵՄ կազմում մնալու պահանջով

Լոնդոնի փողոցներում հազարավոր ցուցարարներ իրենց բողոքն են արտահայտում Մեծ Բրիտանիայի` Եվրամիության կազմից դուրս գալու կապակցությամբ:

Այն կրում է «Երթ Եվրոպայի համար» անվանումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

Ցուցարարների մեծամասնության ձեռքերին «Մենք ուզում ենք մնալ ԵՄ-ում, մենք սիրում ենք ԵՄ-ն» գրառումներով պաստառներ են:

Հունիսի 23-ին Եվրամիության անդամակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում կայացած հանրաքվեում հաղթեցին Եվրամիությունից դուրս գալու կողմնակիցները: Ինչպես վկայում են վերջնական արդյունքները, որոնք հրապարակվել են բոլոր 382 ընտրական տարածքների քվեաթերթիկների տվյալների ամփոփման արդյունքներով, բրիտանացիների 52 տոկոսը (17,41 միլիոն մարդ) քվեարկել Է ԵՄ-ին Միացյալ Թագավորության անդամակցության դադարեցման օգտին, 48 տոկոսը (16,14 միլիոն մարդ) հանդես է եկել եվրաինտեգրման շարունակման օգտին: