Գլոբալ ճգնաժամ․ Էներգակիրների գների կտրուկ աճ
https://parstoday.ir/hy/news/world-i244632-Գլոբալ_ճգնաժամ_Էներգակիրների_գների_կտրուկ_աճ
Միջազգային լրատվական ցանցերի հաղորդումները վկայում են, որ Եվրոպայում էներգակիրների գներն աննախադեպ բարձրացել են՝ Արևմտյան Ասիայում լարվածությունների սրման և Ամերիկայի կողմից Հորմուզի նեղուցը լիովին փակելու սպառնալիքի հետևանքով։
(last modified 2026-04-13T11:07:50+00:00 )
Ապրիլ 13, 2026 14:33 Asia/Tehran
  • Գլոբալ ճգնաժամ․ Էներգակիրների գների կտրուկ աճ

Միջազգային լրատվական ցանցերի հաղորդումները վկայում են, որ Եվրոպայում էներգակիրների գներն աննախադեպ բարձրացել են՝ Արևմտյան Ասիայում լարվածությունների սրման և Ամերիկայի կողմից Հորմուզի նեղուցը լիովին փակելու սպառնալիքի հետևանքով։

CNBC 18»-ը և «Bloomberg»-ը հայտնում են, որ Եվրոպայի բնական գազի գինը այսօր առևտրի ընթացքում աճել է մինչև 18%, իսկ բենզինի գինը որոշ եվրոպական երկրներում աճել է մինչև 17%։ 

Դիզվառելիքի գներն Եվրոպայում ավելի բարձրացել են՝ գերազանցելով 30%։ 

Բրիտանիայում բենզինի գինը հասել է ավելի քան 150 պենս մեկ լիտրի դիմաց։ 

ԱՄՆ-ում բենզինի միջին գինը բոլոր 50 նահանգներում գերազանցել է 4 դոլարը մեկ գալոնի դիմաց, իսկ Կալիֆոռնիայի  որոշ շրջաններում, այն հասնում է նույնիսկ մոտ 9 դոլարի։ 

«Financial Times»-ը գրել է, որ հեղուկ բնական գազով լցված նավերը, որոնք նախկինում ուղևորվում էին Եվրոպա, այժմ բարձր շահույթի պատճառով շեղվել են դեպի Ասիա։ Սպասվում է, որ առաջիկա օրերին Կատարից Եվրոպա կհասնի գազային վերջին բեռնվածքը։ 

«Reuters»-ը իր զեկույցում հավելել է, որ նավթային շուկայում նույնպես գրանցվել է 8% աճ, որի արդյունքում «Brent» նավթի գինը բարձրացել է 102 դոլարից, իսկ «WTI»-ն՝ 105 դոլարից մեկ բարելի դիմաց։ 

« New York Mellon» բանկը իր վերլուծության մեջ նշել է, որ նավթի շուկան ներկայումս բախվել է աննախադեպ տարբերության ֆիզիկական և ապագա պայմանագրերով նավթի գների միջև․ այդ պատճառով է, որ Հյուսիսային ծովի նավթը վաճառվում է մոտ 147 դոլարով, մինչդեռ ապագա «Brent»-ի գինն է մոտ 97–102 դոլար։