ԱՄՆ կառավարությունը շարունակում է դաշնակիցներին խնդրել՝ միանալ Հորմուզի նեղուցը բացելու կոալիցիային
ԱՄՆ կառավարությունը խնդրել է իր դեսպանատներին ճնշում գործադրել երկրների վրա՝ միանալու Հորմուզի նեղուցը բացելու կոալիցիային։
Tasnim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմը կոչ է անում այլ երկրների միանալ նոր միջազգային կոալիցիային, որի նպատակն է վերականգնել նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում։
Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ «Ծովերի ազատության շրջանակ/Նավարկության ազատություն» անվամբ ծրագիրը ներառվել է Պետդեպարտամենտի կողմից ԱՄՆ դեսպանատներին ուղղված պաշտոնական ներքին հաղորդագրության մեջ։
Երեքշաբթի օրը ուղարկված հաղորդագրության մեջ ամերիկացի դիվանագետներին խնդրվում էր ճնշում գործադրել օտարերկրյա կառավարությունների վրա՝ միանալու կոալիցիային։
Հաղորդագրությունի համաձայն՝ կոալիցիան կենտրոնանում է երեք հիմնական առանցքների վրա՝ տեղեկատվության փոխանակում, դիվանագիտական համակարգում և պատժամիջոցների կիրառում՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատության հաստատման և նավագնացության վերականգնման նպատակով։
Հատկանշական է, որ Դոնալդ Թրամփը մի քանի շաբաթ առաջ հայտարարեց, որ Հորմուզի նեղուցը «լիովին բաց է»։ Սակայն դրանից հետո այս կենսականորեն կարևոր ջրային ուղով նավագնացությունը կրկին դադարեցվել է։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման սկզբից ի վեր Դոնալդ Թրամփը բազմիցս խնդրել է ԱՄՆ դաշնակիցներին զորքեր ուղարկել Հորմուզի նեղուցը բացելու համար, սակայն հանդիպել է բոլորի կոշտ դիմադրությանը. այն աստիճանի, որ նա նույնիսկ սպառնացել է դուրս գալ ՆԱՏՕ-ից։