Ֆուջեյրայի հրդեհի միջադեպը ամերիկյան արկածախնդրության հետևանք էր
Իրազեկ ռազմական պաշտոնյան Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությանը հայտնել է.- Ֆուջեյրայի նավթային օբյեկտներում բռնկված հրդեհը ամերիկյան արկածախնդրության հետևանք էր։
Ֆուջեյրա նավահանգստի նավթային օբյեկտներում տեղի ունեցած զանգվածային հրդեհի և դա Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերին վերագրելու մասին լուրի հրապարակումից հետո, իրազեկ ռազմական պաշտոնյան ասել է. «Իսլամական Հանրապետությունը նախապես պլանավորված ծրագիր չուներ տվյալ նավթային օբյեկտների վրա հարձակվելու համար, և տեղի ունեցածը ամերիկյան զինվորականների արկածախնդրության հետևանք էր՝ նավերի համար Հորմուզի նեղուցի արգելված անցումներով անօրինական անցում ստեղծելու համար, և ԱՄՆ-ի բանակը պետք է պատասխանատվություն կրի դրա համար։
Ամերիկացի քաղաքական գործիչները պետք է դադարեցնեն դիվանագիտական գործընթացում ուժի կիրառման տգեղ գործելաոճը և հրաժարվեն ռազմական արկածախնդրությունից այս զգայուն նավթային տարածաշրջանում, որից կախված է ամբողջ աշխարհի երկրների տնտեսությունը »։