ԱՄՆ_ի հեգեմոնիայի անկման նշանները Իրանի դեմ հետպատերազմյան համաշխարհային կարգում
https://parstoday.ir/hy/news/world-i245160-ԱՄՆ_ի_հեգեմոնիայի_անկման_նշանները_Իրանի_դեմ_հետպատերազմյան_համաշխարհային_կարգում
Իրանի հետ կապված զարգացումների նոր վերլուծությունները ևս մեկ անգամ ուշադրության կենտրոն են բերել ԱՄՆ_ի համաշխարհային դիրքի հարցը: Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը այս իրադարձությունները դիտարկում է որպես շրջադարձային կետ` նոր գլոբալ իրողություններում Միացյալ Նահանգների «բացարձակ իշխանություն» հասկացության հարցում , և կարծում է, որ այն, ինչ տեղի է ունեցել, ավելին է քան մակերեսային ձախողումը և դա միջազգային կարգի խորը փոփոխությունների նշան է:
(last modified 2026-05-05T09:49:12+00:00 )
Մայիս 05, 2026 13:12 Asia/Tehran
  • ԱՄՆ_ի հեգեմոնիայի անկման նշանները Իրանի դեմ հետպատերազմյան համաշխարհային կարգում

Իրանի հետ կապված զարգացումների նոր վերլուծությունները ևս մեկ անգամ ուշադրության կենտրոն են բերել ԱՄՆ_ի համաշխարհային դիրքի հարցը: Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը այս իրադարձությունները դիտարկում է որպես շրջադարձային կետ` նոր գլոբալ իրողություններում Միացյալ Նահանգների «բացարձակ իշխանություն» հասկացության հարցում , և կարծում է, որ այն, ինչ տեղի է ունեցել, ավելին է քան մակերեսային ձախողումը և դա միջազգային կարգի խորը փոփոխությունների նշան է:

Ըստ Սաքսի, ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Խորհրդային Միության փլուզումից հետո հիմնված էր այն ենթադրության վրա, որ աշխարհը թևակոխել է միաբևեռ փուլ, և որ Վաշինգտոնը կարող է որոշիչ և մշտական դեր խաղալ: Սա այն դեպքում, որ ըստ նրա` նման ընկալումը  ի սկզբանե հիմնված էր պատմական սխալ պատկերացումների վրա։ Սաքսը այս գերազանցության արմատները տեսնում է ոչ թե մշտական առավելության մեջ, այլ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո  ստեղծված հատուկ պայմաններում Արևմուտքի վաղաժամ արդյունաբերական զարգացման մեջ. Պայմաններ, որոնք փոխվել են ժամանակի ընթացքում. 

Այս համատեքստում վերջին զարգացումները ցույց են տվել, որ Միացյալ Նահանգները բախվում է գերիշխանության իրացման հարցում աճող սահմանափակումների: Սաքսն ընդգծում է, որ ցանկալի արդյունքներն այլևս չեն կարող հեշտությամբ պարտադրվել տարածաշրջանային դերակատարներին։ Նա մատնանշում է Իրանի փորձը, որը, չնայած համատարած ճնշումներին, ներառյալ պատժամիջոցները և ռազմական լարվածությունը, կարողացել է պահպանել իր ներքին կառուցվածքը և միևնույն ժամանակ ամրապնդել տարածաշրջանային հարաբերությունները։

 Վերլուծաբանի տեսանկյունից այս հարցը ոչ միայն ռազմական մարտահրավեր չէ, այլև ունի ռազմավարական և նույնիսկ գաղափարական ասպեկտ։ Նրա խոսքով, ԱՄՆ արտաքին քաղաքականության ապարատում կա խորը արմատավորված տեսակետ, որը Վաշինգտոնի պահանջներին ցանկացած դիմադրություն համարում է աշխարհակարգի խախտում։ Այս տեսակետը, ըստ Սաքսի, հանգեցրել է ճնշման գործիքների գերագնահատմանը: 

Այս վերլուծությունից բացի, միջազգային հարաբերությունների տեսաբան Ջոն Մերշայմերն էլ այլ տեսանկյունից է նայում խնդրին։ Նա կարծում է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունների վրա ԱՄՆ-ի կրկին կենտրոնացումը կնվազեցնի այլ տարածաշրջաններում այս երկրի գերիշխանության իրացման կարողությունը , մասնավորապես Ասիայում: Իրավիճակ, որը կարող է ամրապնդել Չինաստանի դիրքերը համաշխարհային մրցակցություններում։

Միևնույն ժամանակ, համաշխարհային խոշոր միտումները փոխվում են։ Ասիան, որն ունի աշխարհի բնակչության հիմնական մասը, արագորեն արդյունաբերական զարգացում  և տեխնոլոգիական առաջընթաց է ապրում՝ ձեռք բերելով համաշխարհային տնտեսության ավելի մեծ մասնաբաժին: Այս զարգացումները աստիճանաբար տեղափոխում են գերիշխանության ծանրության կենտրոնը արևմուտքից դեպի արևելք։ 

Նման հանգամանքներում Սաքսը կարծում է, որ Միացյալ Նահանգների գլխավոր մարտահրավերը ոչ թե կառավարությունների փոփոխությունն է, այլ նոր իրողություններին հարմարվելու կառուցվածքային անկարողությունը: Նրա խոսքով, հանրապետական կամ դեմոկրատական վարչակազմերից ոչ մեկը չի կարող կանգնեցնել Արևմուտքի հարաբերական անկման և նոր տերությունների առաջացման երկարաժամկետ միտումը։

 Վերջապես, այս վերլուծությունը բարձրացնում է մի առանցքային հարց. Արդյո՞ք Վաշինգտոնը կկարողանա ընդունել բազմաբևեռ աշխարհի իրականությունը և դրան համապատասխան վերասահմանել իր ռազմավարությունը, թե՞ կշարունակի պահպանել մի մոդել, որն այլևս համահունչ չէ ներկա իրավիճակին: Այս հարցի պատասխանը կարող է որոշել աշխարհակարգի ապագա ուղղությունը: