Ամերիկացի հոգեբույժներ` Թրամփը պետք է հեռանա
ԱՄՆ-ում տասնյակ հոգեբույժներ և հոգեկան առողջության մասնագետներ ստորագրել են հայտարարություն, որում նախագահ Դոնալդ Թրամփին անվանում են «հստակ և անմիջական վտանգ» և կոչ են անում անհապաղ գործողություններ ձեռնարկել նրան նախագահի պաշտոնից հեռացնելու համար։
Pars Today-ի փոխանցմամբ՝ ամերիկացի երեսուն հոգեբույժներ և հոգեկան առողջության մասնագետներ ստորագրել են հայտարարություն, որում նշվում է, որ Դոնալդ Թրամփը հոգեպես ի վիճակի չէ շարունակել զբաղեցնել նախագահի պաշտոնը, և որ ԱՄՆ միջուկային զենքի նկատմամբ նրա բացառիկ վերահսկողությունը կարող է վտանգավոր լինել ամբողջ աշխարհի համար։
Բժիշկները նշել են, որ Թրամփի մոտ առկա է ճանաչողական գործառույթների զգալի անկում, կարևոր հանրային ելույթների ժամանակ ակնհայտ քնկոտություն, դատողության և իմպուլսիվ վերահսկողության լուրջ խանգարում, ինքնատիրապետման կորուստ, մեծամիտ կամ մոլորեցնող համոզմունքներ, սեփական անսխալականության մասին պնդումներ և «աստվածային առաքելություն» ունեցողի ինքնապատկեր։