Իրանցի ռազմական պաշտոնյա. ԱՄՆ-ի ագրեսիայի դեպքում մենք կկիրառենք նոր զենքեր
Իրանցի ռազմական պաշտոնբյան ասել է, որ ԱՄՆ-ի նոր ագրեսիայի դեպքում Իրանի կկիրառի նոր և առաջադեմ զենքեր, որոնք մինչ այժմ չեն կիրառվել։
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» ցանցին տված հարցազրույցում իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ Իրանը չունի սարքավորումների և պաշտպանական կարողությունների ակաս, և որ զինված ուժերը լիովին պատրաստ են պաշտպանել երկիրը։ Նա հավելել է, որ տեղական արտադրության որոշ զենքեր դեռևս չեն փորձարկվել և կօգտագործվեն, եթե հակամարտությունը սրվի։
Հղում անելով «ՌԻԱ Նովոստիին», Fars գործակալությունը հաղոևդում է, որ ըստ իրանցի ռազմական պաշտոնյայի՝ Իրանը այս անգամ մտադիր չէ զսպվածություն ցուցաբերել, և որ երկրի դեմ ցանկացած ռազմական գործողություն կարժանանա ավելիւ լայնածավալ արձագանքի։
Վերջին շաբաթներին Իրանի և Միացյալ Նահանգների միջև լարվածությունը մեծացել է, և իրանցի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ երկրի զինված ուժերը գտնվում են լիակատար պատրաստվածության վիճակում։